Պահանջում ենք...Դատապարտում ենք... Կանխելու ենք...


Պահանջում ենք...Դատապարտում ենք... Կանխելու ենք...

  • 05-03-2012 11:47:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Մե՛նք ենք այս քաղաքի տէրը» քաղաքացիական նախաձեռնութիւնը եւ «Մե՛նք ենք այս քաղաքի տէրը» քաղաքացիական նախաձեռնութիւնը տարածել են Մաշտոցի պուրակում մարտի 3-ի ֆորումի մասնակիցների յայտարարութիւնը, որում, մասնաւորապէս, ասուած է. "Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երեւանի լայն հանրութեան եւ ստորագրահաւաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք. անյապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցուող բոլոր շինութիւնները": "Մենք դատապարտում ենք հանրային սեփականութիւն համարուող տարածքների իւրացումը եւ հանրային շահը մասնաւորին ստորադասելը: Հանրային զբօսայգում պայքարողների հետ միասին պատրաստ ենք կանխել ապօրինի շինարարութիւնը շարունակելու ցանկացած փորձ եւ հասնել Մաշտոցի պուրակում բոլոր կառոյցների ապամոնտաժմանը եւ կանաչ գօտու լիարժէք վերականգնմանը",- ասուած է յայտարարութեան մէջ:
  -   Հասարակութիւն