Պահանջում ենք...Դատապարտում ենք... Կանխելու ենք...


Պահանջում ենք...Դատապարտում ենք... Կանխելու ենք...

  • 05-03-2012 11:47:19   | Հայաստան  |  Հասարակություն
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը եւ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել են Մաշտոցի պուրակում մարտի 3-ի ֆորումի մասնակիցների հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. "Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երեւանի լայն հանրության եւ ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք. անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները"։ "Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը եւ հանրային շահը մասնավորին ստորադասելը: Հանրային զբոսայգում պայքարողների հետ միասին պատրաստ ենք կանխել ապօրինի շինարարությունը շարունակելու ցանկացած փորձ եւ հասնել Մաշտոցի պուրակում բոլոր կառույցների ապամոնտաժմանը եւ կանաչ գոտու լիարժեք վերականգնմանը",- ասված է հայտարարության մեջ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play