Աւարտուեց ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ կազմակերպութեան դերի բարձրացման յատուկ կոմիտէի 2012թ. Նստաշրջանը


Աւարտուեց ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ կազմակերպութեան դերի բարձրացման յատուկ կոմիտէի 2012թ. Նստաշրջանը

  • 05-03-2012 13:43:23   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 1-ին Նիւ Եորքում աւարտուեց Մակ-ի կանոնադրութեան եւ կազմակերպութեան դերի բարձրացման յատուկ կոմիտէի 2012թ. նստաշրջանը, որը նախագահում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարեանը: Յատուկ կոմիտէն կոչուած է քննարկելու կառավարութիւններից ստացուած առաջարկութիւնները, որոնք ուղղուած են կազմակերպութեան գործունէութեան եւ նպատակների իրականացման արդիւնաւէտութեան բարելաւմանը: Ի թիւս օրակարգի այլ հարցերի, որոնք ներառում էին միջազգային խաղաղութեան ու անվտանգութեան պահպանման եւ ապահովման, Կանոնադրութեան VII գլխի համաձայն պատժամիջոցների կիրառման արդիւնքում վնասներ կրած երրորդ երկրներին աջակցութիւն ցուցաբերելու հարցում Մակ-ի Կանոնադրութեան դրոյթների կիրառման առաջարկութիւնները, Յատուկ կոմիտէի այս նստաշրջանում որոշուեց Մակ-ի Գլխաւոր ասամբլէայի ընդունմանը ներկայացնել բանաձեւ` նուիրուած Միջազգային վէճերի խաղաղ կարգաւորման վերաբերեալ Մանիլայի հռչակագրի երեսունամեակին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, այս բանաձեւը, վերահաստատելով Մանիլայի հռչակագրի հիմնարար բնոյթը, կոչ է անում անդամ երկրներին բարեխղճօրէն կատարել միջազգային վէճերի խաղաղ կարգաւորման վերաբերեալ հռչակագրի դրոյթները, որոնցում մեծապէս կարեւորւում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի անվերապահ իրականացումը, վէճերի կարգաւորումը բացառապէս խաղաղ ճանապարհով, ուժի կիրառման անթոյլատրելիութիւնը եւ բացառումը, տարածաշրջանային կառոյցների ու միջնորդութեան դերը:
  -   Մամլո հաղորդագրություն