Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան Ծխախոտի դէմ պայքարի շրջանակային կ'ոնուենցիան Հայաստանում


Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան Ծխախոտի դէմ պայքարի շրջանակային կ'ոնուենցիան Հայաստանում

  • 06-03-2012 17:09:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 28-ին Հայաստանի ամերիկեան համալսարանի առողջապահական ծառայութիւնների հետազօտման եւ զարգացման կենտրոնը (ՀԱՀ/ԱԾՀԿ) կազմակերպել էր քննարկում` նուիրուած Հայաստանում Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) Ծխելու դէմ պայքարի մասին շրջանակային կոնուենցիայի (ԾՊՇԿ) ուժի մէջ մտնելու տարեդարձին: ՀԱՀ/ԾՊՇԿ հակածխախոտային ծրագրերի ղեկավար Նարինէ Մովսիսեանը ներկայացրեց «Ծխախոտի դէմ պայքարի մասին շրջանակային կ'ոնուենցիայ. իրականացման խոչընդոտները Հայաստանում» զեկոյցը: Զեկոյցն անդրադառնում է միջազգային պայմանագրի յօդուածներից երեքին, որոնց համար վերջնաժամկէտներ է սահմանուած: վերլուծութիւնը վկայում է, որ չնայած Հայաստանում ԾՊՇԿ-ի վաւերացմանը յաջորդած մի շարք օրէնսդրական բարեփոխումներին` դեռեւս ազգային օրէնսդրութեան եւ ԱՀԿ ԾՊՇԿ-ի միջեւ առկայ են մի շարք լուրջ անհամաձայնութիւններ: Մասնաւորապէս, համաձայն ԾՊՇԿ Յօդուած 8-ի` բոլոր փակ աշխատավայրերում աշխատողների եւ հասարակական վայրերում քաղաքացիների պաշտպանութիւնը ծխախոտի ծխի վնասարար ազդեցութիւնից պէտք է երաշխաւորուած լինի օրէնքով: այնուամենայնիւ, գործող օրէնսդրութիւնը չի ապահովում այդպիսի պաշտպանութիւն հանրային սննդի եւ ժամանցի հաստատութիւններում: Բացի այդ, ըստ ԾՊՇԿ Յօդուած 13-ի` Կոնուենցիայի ուժի մէջ մտնելուց յետոյ 5 տարուայ ընթացքում պետութիւնը պէտք է ամբողջութեամբ արգելի ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը եւ հովանաւորութիւնը: Այնուամենայնիւ, կառավարութեան կողմից մշակուած օրէնսդրական փաթեթի նախագիծը, որը լրացնում էր մի շարք օրէնսդրական բացթողումները, հետ է կանչուել Ազգային ժողովից-ից: Վերջապէս, Հայաստանում առկայ ծխախոտային ապրանքատեսակների փաթեթաւորումը եւ պիտակաւորումը թէեւ համապատասխանում է ԾՊՇԿ նուազագոյն պահանջներին, սակայն չի արտացոլում միջազգային լաւագոյն փորձը այդ ոլորտում: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Առողջապահութեան նախարարութեան (ԱՆ) հանրային առողջութեան բաժնի պետ եւ ՀՀ ԱՆ ծխելու դէմ պայքարի ծրագրի համակարգող ալեքսանդր Բազարչեանը, ՀՀ Արդարադատութեան նախարարութեան օրէնսդրութեան վերլուծութեան եւ կատարելագործման վարչութեան պետ Կարէն Յակոբեանը, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի առաջատար մասնագէտ Սերգեյ Յարութիւնեանը, ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողութեան տեսչութեան գլխաւոր մասնագէտ Լուսինէ Քոչարեանը, ԱՀԿ հայաստանեան գրասենեակի ընտանիքի եւ հանրային առողջապահութեան ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրեանը եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ: Քննարկման մասնակիցներն արտայայտեցին իրենց մտահոգութիւնը Հայաստանում ԾՊՇԿ-ի իրականացման դանդաղեցման կապակցութեամբ` նշելով, որ այն բաւարար չէ Հայաստանում ծխելու բարձր տարածուածութիւնը եւ դրա աղէտալի հետեւանքները յաղթահարելու համար եւ գործընթացը խթանելու վերաբերեալ ներկայացրին մի շարք առաջարկներ:
  -   Մամլո հաղորդագրություն