Հայաստանի վարչապետի մրցանակներով կխրախուսուէն լաւագոյն կին գործարարները եւ լաւագոյն համայնքապետերը


Հայաստանի վարչապետի մրցանակներով կխրախուսուէն լաւագոյն կին գործարարները եւ լաւագոյն համայնքապետերը

  • 07-03-2012 20:55:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարութիւնում, վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորութեամբ, տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը: Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը վարչապետը շնորհաւորել է խորհրդի կին անդամներին. "Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ անձամբ իմ անունից սրտանց ցանկանում եմ շնորհաւորել ձեզ մարտի 8-ի առթիւ, մաղթել այնպիսի սէր, որը կը փայփայի, կը խնայի ձեզ եւ կ'երկարացնի ձեր կեանքը: Այսօր դուք մեր հասարակութեան ամենակարող ուժն էք, կանգնած էք տղամարդկանց կողքին, օգնում էք մեզ յաղթահարելու բոլոր դժուարութիւնները եւ այն յաջողութիւնները, որ ունի Հայաստանի Հանրապետութիւնը, մեծապէս պայմանաւորուած էն ձեզանով": Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինէ Մինասեանը զեկուցել է «լաւագոյն կին-գործարարէ ՀՀ վարչապետի մրցանակաբաշխութեան հայեցակարգի մասին: Նա նշել է, որ մեր երկրի տնտեսական զարգացման բնագաւառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողականութեան խրախուսման, տնտեսութեան տարբեր ճիւղերում կին-գործարարների նուաճումների գնահատման, հանրահռչակման եւ սատարման նպատակով ՀՀ վարչապետի մրցանակաբաշխութիւն կ'անցկացուի 4` «լաւագոյն կին-գործատուէ, «լաւագոյն կին-նախաձեռնողէ, «մարզի կին-բարեգործըէ եւ «կին-արտադրողի լաւագոյն ապրանքանիշըէ ուղղութիւններով: Խորհուրդը հաստատել է ներկայացուած հայեցակարգը, մրցոյթի յայտարարման ժամկէտ սահմանել 2012 թ. մարտի 12-ը: ՀՀ վարչապետի մրցանակների շնորհման արարողութիւնը տեղի կ'ունենայ 2012 թ. ապրիլի 5-ին: Յաջորդիւ հաւանութեան է արժանացել «լաւագոյն համայնքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղութեամբէ ՀՀ վարչապետի մրցանակաբաշխութեան հայեցակարգը: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչէ Տէրտէրեանը մանրամասնէր է ներկայացրել փաստաթղթի վերաբերեալ: Նշուել է, որ տեղական ինքնակառավարման բնագաւառում գենդերային խնդիրների լուծմանն աջակցութեան եւ համայնքային մակարդակում որոշումների ընդունման հարցում կանանց դերի բարձրացման նպատակով ՀՀ վարչապետի մրցանակներ կշնորհուէն «լաւագոյն քաղաքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղութեամբէ եւ «լաւագոյն գիւղապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղութեամբէ անուանակարգերում: Նիստում հաստատուել էն մրցութային երկու յանձնաժողովների կազմերը: Այնուհետեւ ծաւալուել է մտքերի շահագրգիռ փոխանակութիւն, որի ընթացքում արծարծուել էն տեղական եւ միջազգային կազմակերպութիւնների հետ համագործակցութեան հնարաւորութիւններին, այլ մրցանակների տրամադրման առաջարկութիւններին եւ մրցանակների յանձնման արարողութիւնների ձեւաչափին առնչուող հարցեր: "Լաւագոյն կին-գործարար" եւ "Լաւագոյն համայնքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղութեամբ" ՀՀ վարչապետի մրցանակաբաշխութիւնների վերաբերեալ մանրամասն տեղեկատուութեանը կարելի է ծանօթանալ ՀՀ կառավարութեան պաշտօնական կայքում` http://www.gov.am/am/councils/reports/5/: ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Մամլո հաղորդագրություն