Կենտրոնական ընտրական յանձնաժողովը համամասնական ընտրակարգով առաջադրման որեւէ յայտ առայժմ չի ստացել


Կենտրոնական ընտրական յանձնաժողովը համամասնական ընտրակարգով առաջադրման որեւէ յայտ առայժմ չի ստացել

  • 13-03-2012 13:30:22   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի 13-ի ժամը 13.30-ի դրութեամբ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրութիւններին համամասնական ընտրակարգով առաջադրման որեւէ յայտ չի ստացել: Այս մասին «Նոյեան Տապան»-ի թղթակցին յայտնեց ԿԸՀ մամլոյ քարտուղար Հերմինէ Յարութիւնեանը: Նախօրէին` պատգամաւորութեան թեկնածուների առաջադրման առաջին օրը, Հայաստանի տարածքում գործող 41 ընտրատարածքային ընտրական յանձնաժողովներից միայն 2–ն են մեծամասնական ընտրակարգով առաջադրման յայտեր ստացել: Ըստ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի պաշտօնական կայքէջի, Երեւանի թ.10 ընտրատարածքում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել ԱԺ նախկին պատգամաւոր, անկուսակցական Խաչատուր Սուքիասեանը, Շիրակի մարզի թ.35-ում` ԱԺ փոխնախագահ, «բարգաւաճ Հայաստանէ կուսակցութեան անդամ Սամուէլ Բալասանեանը: Խ.Սուքիասեանն առաջադրուել է ինքնաառաջադրման կարգով, իսկ Ս.Բալասանեանը` ԲՀԿ-ի կողմից: Առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկէտը մարտի 22-ի ժամը 18-ն է:
  -   Քաղաքական