Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համամասնական ընտրակարգով առաջադրման որեւէ հայտ առայժմ չի ստացել


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համամասնական ընտրակարգով առաջադրման որեւէ հայտ առայժմ չի ստացել

  • 13-03-2012 13:30:22   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի 13-ի ժամը 13.30-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրման որեւէ հայտ չի ստացել: Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նախօրեին` պատգամավորության թեկնածուների առաջադրման առաջին օրը, Հայաստանի տարածքում գործող 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից միայն 2–ն են մեծամասնական ընտրակարգով առաջադրման հայտեր ստացել: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, Երեւանի թ.10 ընտրատարածքում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր, անկուսակցական Խաչատուր Սուքիասյանը, Շիրակի մարզի թ.35-ում` ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը: Խ.Սուքիասյանն առաջադրվել է ինքնաառաջադրման կարգով, իսկ Ս.Բալասանյանը` ԲՀԿ-ի կողմից: Առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 22-ի ժամը 18-ն է:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play