ԷԴՄՈՒՆԴ Ս. ՄԱՍԿԻԻ ԱՆՈՒԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ<br /> (ՄԱՍԿԻ) ԾՐԱԳԻՐ 2011


ԷԴՄՈՒՆԴ Ս. ՄԱՍԿԻԻ ԱՆՈՒԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ
(ՄԱՍԿԻ) ԾՐԱԳԻՐ 2011

  • 21-10-2010 14:41:00   | Հայաստան  |  Հայտարարություններ
Ամերիկայի Միացեալ Նահանգների կառավարութիւնը սիրով յայտարարում է 2011թ. Էդմունդ Ս. Մասկիի անուան կրթաթոշակների (ՄԱՍԿԻ) ծրագրի սկիզբը: Եթէ հետաքրքրուած էք մասնակցել մագիստրական դասընթացներին Ամն-ում` անվճար հիմունքներով, ապա կարող էք ստորեւ ծանօթանալ ՄԱՍԿԻ ծրագրին եւ ծրագրի հայցադիմումի լրացման հրահանգներին: Մասկի ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով: Մինչեւ հայցադիմումի լրացնելը խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ծանօթանալ հայցադիմումի լրացման կանոններին եւ յաճախ տրուող հարցերին (Frequently Asked Questions - FAQ): ● օնլայն հայցադիմումի կանոններ ● լրացրէք ձեր հայցադիմումը օնլայն դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել եւ լրացնել տպելու համար նախատեսուած հայցադիմումը: Հայցադիմումի ամբողջական փաթեթի լրացուած տարբերակի չորս օրինակ պէտք է ներկայացնել ԱՅՌԵՔՍԻ հայաստանեան գրասենեակ (ք. Երեւան, Զարոբեան 32) կամ ԱՅՌԵՔՍԻ այլ գրասենեակներ, որոնք գտնւում են տարբեր երկրներում, մինչեւ 2010թ. նոյեմբերի 8-ը, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ): ● տպագիր հայցադիմումի կանոններ ● բեռնէք տպագիր հայցադիմումը (մաս 1) ● բեռնէք տպագիր հայցադիմումը (մաս 2) Այս էլեկտրօնային նամակին կից կարող էք նաեւ գտնել տպելու համար նախատեսուած հայցադիմումը: Հայցադիմումի վերաբերեալ հարցերն ուղղէք muskie@irex.am էլեկտրօնային փոստին: ՄԱՍԿԻ ծրագրի վերաբերեալ մանրամասն տեղեկատուութիւն տրամադրելու նպատակով ԱՅՌԵՔՍԻ հայաստանեան գրասենեակը կազմակերպում է երեք տեսակի սեմինարներ` ծրագրով հետաքրքրուած անձանց համար ստորեւ նշուած օրերին եւ ժամերին. ,մասկի ծրագրի մասինէ սեմինարներ, որոնց ընթացքում մանրամասն կը ներկայացուի ծրագիրը. Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 13:00 Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 18:30 Կիրակի, հոկտեմբերի 17, 2010, 12:00 Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 13:00 Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 18:30 Երկուշաբթի, հոկտեմբերի 25, 2010, 13:00 ,հայցադիմումի խմբային քննարկումներէ թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում կը քննարկուի հայցադիմումի ճշգրիտ լրացման կարգը. Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 19:30 Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 11:00 Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 18:30 Շաբաթ, հոկտեմբերի 30, 2010, 11:00 Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 17:30 Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 18:30 ,ծրագրի մասնակցութեան նպատակների շարադրանքէ կամ ,ուսումնառութեան ծրագրի շարադրանքէ թեմաներով սեմինարներ, որոնք կ'անցկացնի Էլի Ֆեյմանը. Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 12:30 Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 20:00 Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 18:30 Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 20:00 Վերոնշեալ սեմինարներին գրանցուելու համար կարող էք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախօսահամարներով: Բոլոր սեմինարները կ'անցկացուեն ԱՅՌԵՔՍԻ հայաստանեան գրասենեակի (ք. Երեւան, Զարոբեան 32) հանդիպումների սրահում: Տեղերի սահմանափակութեան պատճառով սեմինարներին կարող են մասնակցել միայն նախապէս գրանցուած անձինք: Հայցադիմումների ընդունման վերջնաժամկէտն է` 2010 թ. նոյեմբերի 8, երկուշաբթի, ժամը 17:00: Էդմունդ Ս. Մասկիի անուան կրթաթոշակների ծրագրի մասին ընդհանուր տեղեկութիւններ.ԱՄՆ պետական քարտուղարութեան Կրթական եւ մշակութային հարցերի բաժնի Էդմունդ Ս. Մասկիի անուան կրթաթոշակների ծրագիրը հիմնադրուել է 1992 թ. ԱՄՆ կոնգրէսի կողմից եւ նպատակ ունի աջակցել Եւրասիական երկրներում տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումներին: Ծրագիրն իրականացւում է Միջազգային հետազօտութիւնների եւ փոխանակման խորհուրդ (IREX) կազմակերպութեան կողմից: Մասկին հնարաւորութիւն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնութեան, Տաջիկստանի, Թուրքմէնստանի, Ուկրաինայի, եւ Ուզբեկստանի բարձրագոյն կրթութիւն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել Ամն-ում մէկ կամ երկու տարով մագիստրական ծրագրի մասնակցելու համար: Մասկի ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթութիւն հետեւեալ ծրագրային ուսումնական ոլորտներում` բիզնեսի կառավարում, տնտեսագիտութիւն, կրթութիւն, շրջակայ միջավայրի կառավարում, միջազգային յարաբերութիւններ, լրագրութիւն եւ հանրային հաղորդակցութիւն, իրաւագիտութիւն, գրադարանավարութիւն եւ տեղեկատուութիւն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահութիւն, հանրային/պետական քաղաքականութիւն: Մասնակիցներն ընտրւում են բաց մրցութային սկզբունքով: Ծրագրի մասնակիցները Ամն-ում պէտք է ● յաճախեն ուսումնական ծրագրով նախատեսուած մէկամեայ կամ երկամեայ դասընթացներին, ● մշակեն եւ իրականացնեն մասնագիտութեանը համապատասխան եւ համայնքային զարգացմանն ուղղուած ծրագիր, ● մասնակցեն մասնագիտական պրակտիկայի Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսաւորում եւ տրամադրում է ● աջակցութիւն` J-1 վիզա ստանալու հարցում, ● ճանապարհածախս մասնակցի բնակավայրից ԱՄՆ հիւրընկալող բուհ մեկնելու եւ վերադառնալու համար, ● ամենամսեայ կրթաթոշակ,բժշկական ապահովագրութիւն, ● համալսարանի ուսման վարձ եւ անհրաժեշտ այլ վճարումներ, ● դրամական միջոցներ դասագրքեր ձեռք բերելու համար, ● անգլերէն լեզուի դասընթաց (անհրաժեշտութեան դէպքում), ● շրջանաւարտների համար նախատեսուած տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցութեան հնարաւորութիւն: Յարգանքով` ԱՅՌԵՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ – www.irex.am Երեւան 0009, Զարոբեան 32 Հեռ. `(374 10) 52 66 21, 52 66 23 Ֆաքս`(374 10) 52 66 21 ընդ. 220 Էլ. փոստ` muskie@irex.am
  -   Հայտարարություններ