ԷԴՄՈՒՆԴ Ս. ՄԱՍԿԻԻ ԱՆՈՒԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ
(ՄԱՍԿԻ) ԾՐԱԳԻՐ 2011
21-10-2010 14:41:00 | Հայաստան | Հայտարարություններ
Ամերիկայի Միացեալ Նահանգների կառավարութիւնը սիրով յայտարարում է 2011թ. Էդմունդ Ս. Մասկիի անուան կրթաթոշակների (ՄԱՍԿԻ) ծրագրի սկիզբը:
Եթէ հետաքրքրուած էք մասնակցել մագիստրական դասընթացներին Ամն-ում` անվճար հիմունքներով, ապա կարող էք ստորեւ ծանօթանալ ՄԱՍԿԻ ծրագրին եւ ծրագրի հայցադիմումի լրացման հրահանգներին:
Մասկի ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով:
Մինչեւ հայցադիմումի լրացնելը խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ծանօթանալ հայցադիմումի լրացման կանոններին եւ յաճախ տրուող հարցերին (Frequently Asked Questions - FAQ):
● օնլայն հայցադիմումի կանոններ
● լրացրէք ձեր հայցադիմումը օնլայն
դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել եւ լրացնել տպելու համար նախատեսուած հայցադիմումը:
Հայցադիմումի ամբողջական փաթեթի լրացուած տարբերակի չորս օրինակ պէտք է ներկայացնել ԱՅՌԵՔՍԻ հայաստանեան գրասենեակ (ք. Երեւան, Զարոբեան 32) կամ ԱՅՌԵՔՍԻ այլ գրասենեակներ, որոնք գտնւում են տարբեր երկրներում, մինչեւ 2010թ. նոյեմբերի 8-ը, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ):
● տպագիր հայցադիմումի կանոններ
● բեռնէք տպագիր հայցադիմումը (մաս 1)
● բեռնէք տպագիր հայցադիմումը (մաս 2)
Այս էլեկտրօնային նամակին կից կարող էք նաեւ գտնել տպելու համար նախատեսուած հայցադիմումը: Հայցադիմումի վերաբերեալ հարցերն ուղղէք muskie@irex.am էլեկտրօնային փոստին:
ՄԱՍԿԻ ծրագրի վերաբերեալ մանրամասն տեղեկատուութիւն տրամադրելու նպատակով ԱՅՌԵՔՍԻ հայաստանեան գրասենեակը կազմակերպում է երեք տեսակի սեմինարներ` ծրագրով հետաքրքրուած անձանց համար ստորեւ նշուած օրերին եւ ժամերին.
,մասկի ծրագրի մասինէ սեմինարներ, որոնց ընթացքում մանրամասն կը ներկայացուի ծրագիրը.
Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 13:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 18:30
Կիրակի, հոկտեմբերի 17, 2010, 12:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 13:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 18:30
Երկուշաբթի, հոկտեմբերի 25, 2010, 13:00
,հայցադիմումի խմբային քննարկումներէ թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում կը քննարկուի
հայցադիմումի ճշգրիտ լրացման կարգը.
Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 19:30
Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 11:00
Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 18:30
Շաբաթ, հոկտեմբերի 30, 2010, 11:00
Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 17:30
Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 18:30
,ծրագրի մասնակցութեան նպատակների շարադրանքէ կամ ,ուսումնառութեան ծրագրի շարադրանքէ թեմաներով սեմինարներ, որոնք կ'անցկացնի Էլի Ֆեյմանը.
Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 12:30
Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 20:00
Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 18:30
Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 20:00
Վերոնշեալ սեմինարներին գրանցուելու համար կարող էք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախօսահամարներով:
Բոլոր սեմինարները կ'անցկացուեն ԱՅՌԵՔՍԻ հայաստանեան գրասենեակի (ք. Երեւան, Զարոբեան 32) հանդիպումների սրահում:
Տեղերի սահմանափակութեան պատճառով սեմինարներին կարող են մասնակցել միայն նախապէս գրանցուած անձինք:
Հայցադիմումների ընդունման վերջնաժամկէտն է` 2010 թ. նոյեմբերի 8, երկուշաբթի, ժամը 17:00:
Էդմունդ Ս. Մասկիի անուան կրթաթոշակների ծրագրի մասին ընդհանուր տեղեկութիւններ.ԱՄՆ պետական քարտուղարութեան Կրթական եւ մշակութային հարցերի բաժնի Էդմունդ Ս. Մասկիի անուան կրթաթոշակների ծրագիրը հիմնադրուել է 1992 թ. ԱՄՆ կոնգրէսի կողմից եւ նպատակ ունի աջակցել Եւրասիական երկրներում տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումներին: Ծրագիրն իրականացւում է Միջազգային հետազօտութիւնների եւ փոխանակման խորհուրդ (IREX) կազմակերպութեան կողմից: Մասկին հնարաւորութիւն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնութեան, Տաջիկստանի, Թուրքմէնստանի, Ուկրաինայի, եւ Ուզբեկստանի բարձրագոյն կրթութիւն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել Ամն-ում մէկ կամ երկու տարով մագիստրական ծրագրի մասնակցելու համար: Մասկի ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթութիւն հետեւեալ ծրագրային ուսումնական ոլորտներում` բիզնեսի կառավարում, տնտեսագիտութիւն, կրթութիւն, շրջակայ միջավայրի կառավարում, միջազգային յարաբերութիւններ, լրագրութիւն եւ հանրային հաղորդակցութիւն, իրաւագիտութիւն, գրադարանավարութիւն եւ տեղեկատուութիւն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահութիւն, հանրային/պետական քաղաքականութիւն:
Մասնակիցներն ընտրւում են բաց մրցութային սկզբունքով:
Ծրագրի մասնակիցները Ամն-ում պէտք է
● յաճախեն ուսումնական ծրագրով նախատեսուած մէկամեայ կամ երկամեայ դասընթացներին,
● մշակեն եւ իրականացնեն մասնագիտութեանը համապատասխան եւ համայնքային զարգացմանն ուղղուած ծրագիր,
● մասնակցեն մասնագիտական պրակտիկայի
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսաւորում եւ տրամադրում է
● աջակցութիւն` J-1 վիզա ստանալու հարցում,
● ճանապարհածախս մասնակցի բնակավայրից ԱՄՆ հիւրընկալող բուհ մեկնելու եւ վերադառնալու համար,
● ամենամսեայ կրթաթոշակ,բժշկական ապահովագրութիւն,
● համալսարանի ուսման վարձ եւ անհրաժեշտ այլ վճարումներ,
● դրամական միջոցներ դասագրքեր ձեռք բերելու համար,
● անգլերէն լեզուի դասընթաց (անհրաժեշտութեան դէպքում),
● շրջանաւարտների համար նախատեսուած տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցութեան հնարաւորութիւն:
Յարգանքով`
ԱՅՌԵՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ www.irex.am
Երեւան 0009, Զարոբեան 32
Հեռ. `(374 10) 52 66 21, 52 66 23
Ֆաքս`(374 10) 52 66 21 ընդ. 220
Էլ. փոստ` muskie@irex.am