Լոռու մարզում առկայ է վթարային շինութիւնների փլուզման վտանգը


Լոռու մարզում առկայ է վթարային շինութիւնների փլուզման վտանգը

  • 27-03-2012 11:34:10   |   |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 26-ի, ժամը` 12.00-ին Լոռու մարզի Թումանեանի քաղաքապետ Լ. Զաւալեանից գրութիւն է ստացուել, որ նոյն քաղաքի 3-րդ փողոցի թիւ 9 շէնքը վթարային է, եւ վտանգ է սպառնում բնակիչներին: Նոյն օրը, ժամը 14.00-ին Չկալովի գիւղապետ Ռ. Շաքարեանից տեղեկութիւն է ստացուել, որ սողանքի հետեւանքով փլուզուել է գիւղի 2-րդ փողոցի թիւ 31 տունը: Ստեղծուած իրավիճակը պարզելու նպատակով Չկալով գիւղ, այնուհետեւ` Թումանեան քաղաք է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչութեան օպերատիւ խումբը: Պարզուել է, որ 1961թ. կառուցուած շինութիւնների (երկյարկանի` Չկալով գիւղում, մէկյարկանի` Թումանեան քաղաքում) հիմնապատէրին ճեղքեր են առաջացել են դեռեւս 1988թ. երկրաշարժից յետոյ: Շինութիւնների շահագործման տարիների ընթացքում ճեղքերն աստիճանաբար լայնացել են, եւ ներկայումս առկայ է շինութիւնների փլուզման վտանգ: Չկալով գիւղի նշուած տանը բնակւում է 5 անձից բաղկացած ընտանիք, իսկ Թումանեան քաղաքի վթարային շէնքում` 2 ընտանիք (7 մարդ): Քաղաքապետ Լ. Զաւալեանին եւ գիւղապետ Ռ. Շաքարեանին առաջարկուել է վերաբնակեցնել ընտանիքները: Ստեղծուած իրավիճակի մասին տեղեակ է պահուել Լոռու մարզպետ Ա. Նալբանդեանը, ում յանձնարարութեամբ կը ստեղծուի յանձնաժողով` տուեալ շինութիւնների վթարայնութեան աստիճանները որոշելու եւ խնդրին լուծում տալու համար:
  -   Մամլո հաղորդագրություն