Վարդան Օսկանեանը հանդիպեց Շուէդիայից ժամանած պատուիրակութեան հետ


Վարդան Օսկանեանը հանդիպեց Շուէդիայից ժամանած պատուիրակութեան հետ

  • 28-03-2012 13:57:18   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի 28-ին վարդան Օսկանեանն ընդունեց Շուէդիայից ժամանած պատուիրակութեանը, որը գլխաւորում էր Շուէդիայի արտաքին գործերի նախարարութեան քաղաքական հարցերի վարչութեան պետ Բեօրն Լիրուակը: Հանդիպմանը ներկայ էր Հայաստանում Շուէդիայի դեսպան Դիանա Եանսենը: Վարդան Օսկանեանի գրասենեակից տեղեկացնում են, որ զրոյցի հիմնական թեմաներն էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ գալիք խորհրդարանական ընտրութիւնները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Շուէդ հիւրերին հետաքրքրում էին նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները, յատկապէս իրադարձութիւնները Սիրիայում, Իրանում եւ Ռուսաստանում եւ դրանց հնարաւոր ազդեցութիւնը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կեանքի վրայ:
  -   Քաղաքական