«ՀԿԷ»ՓԲԸ-ն գլխաւոր տնօրէնը հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հետ


«ՀԿԷ»ՓԲԸ-ն գլխաւոր տնօրէնը հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հետ

  • 13-04-2012 16:55:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Վիկտոր Ռեբեցը ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետութեան արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցեանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցութեան մի շարք ուղղութիւններ, այդ թւում` տեղեկատուութեան ակտիւ փոխանակում, կադրերի ուսուցում եւ վերապատրաստում, ԱԻ նախարարութեան եւ ՀԿԵ-ի տեխնիկական հնարաւորութիւններ ու յագեցուածութիւն, ինչպէս նաեւ 2011 թուականի դեկտեմբերին ստորագրած Համագործակցութեան յուշագրի կատարման ընթացքը: «ՀԿԷ» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Վիկտոր Ռեբեցը յայտարարեց, որ Ընկերութիւնը պատրաստակամ է ամրապնդելու Արտակարգ իրավիճակների նախարարութեան հետ համագործակցութիւնը: Իր հերթին նախարար Արմէն Երիցեանը շնորհաւորեց պարոն Ռեբեցին գլխաւոր տնօրէնի պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ եւ համառօտ ներկայացրեց նախարարութեան կառուցուածքն ու գործառոյթները: ՀՀ ԱԻՆ ղեկավարը նշեց Ընկերութեան աշխատակիցների դրսեւորած պրոֆէսիոնալիզմը` Տաւուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետեւանքների վերացման եւ Ջաջուռ–Մայիսեան երկաթգծի հատուածում ձնամաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
  -   Մամլո հաղորդագրություն