Հայաստան կ'այցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Արտաքին գերատեսչութեան պետնախարար Կ'որնելիայ Պիպերի գլխաւորած պատուիրակութիւնը


Հայաստան կ'այցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Արտաքին գերատեսչութեան պետնախարար Կ'որնելիայ Պիպերի գլխաւորած պատուիրակութիւնը

  • 13-04-2012 18:30:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 16-ից 17-ը Հայաստան կ'այցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Արտաքին գերատեսչութեան պետնախարար Կ'որնելիայ Պիպերի գլխաւորած պատուիրակութիւնը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին Գերմանիայի դեսպանութեան մամուլի բաժնից, այցելութեան ընթացքում տեղի ունեցող հանդիպումների գլխաւոր հարցերը վերաբերուելու են հայ-գերմանական յարաբերութիւններին եւ յատկապէս` մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցութեանը: Ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին պետնախարար Պիպերը ուսանողների համար զեկոյցով հանդէս կը գայ Երեւանի պետական համալսարանի Եւրոպական ուսումնասիրութիւնների կենտրոնում եւ այնուհետեւ հանդիպում կ'ունենայ լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ: Ապրիլի 17-ին պետնախարարը պաշտօնապէս կը բացի Գեօթե-ինստիտուտի լեզուի ուսուցման կենտրոնը (հասցէն` Դարաբաղ 38, Այգեձոր):
  -   Մամլո հաղորդագրություն