Նախարար Նալբանդեանն ընդունեց ԱԷՄԳ տնօրէն Իւկիյայ Ամանոյին


Նախարար Նալբանդեանն ընդունեց ԱԷՄԳ տնօրէն Իւկիյայ Ամանոյին

  • 18-04-2012 13:23:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 18-ին նախարար Նալբանդեանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալութեան տնօրէն Իւկիյայ Ամանոյին (Yukiya Amano): Ողջունելով հիւրին` նախարար Նալբանդեանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ կարեւորութիւն է տալիս Աէմգ-ի հետ յարաբերութիւնների եւ համագործակցութեան զարգացմանը` այն դիտարկելով նաեւ որպէս Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգութեան կարեւորագոյն բաղադրիչ: Նախարար Նալբանդեանը յիշատակեց նաեւ մարտ ամսին Նախագահ Սերժ Սարգսեանի մասնակցութիւնը Սէուլում միջուկային անվտանգութեան գագաթաժողովի աշխատանքներին, որը վերահաստատեց ԱԷՄԳ կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգութեան գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղութեամբ: Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար` Իւկիյայ Ամանոն նշեց, որ ԱԷՄԳ-ն կարեւորում է համագործակցութիւնը Հայաստանի հետ միջուկային անվտանգութեան բնագաւառում եւ այն բաւականին արդիւնաւէտ որակեց: Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցութեանը` Մեծամորի ատոմակայանի, ինչպէս նաեւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգութեանն առնչուող հարցերին: Այս ենթատեքստում Էդուարդ Նալբանդեանը նշեց նաեւ, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագաւառը կարգաւորող մի շարք միջազգային իրաւական փաստաթղթերի, ինչպէս նաեւ միացել է եմ նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, էդուարդ Նալբանդեանն ու Իւկիյայ Ամանոն մտքէր փոխանակեցին միջազգային մակարդակով ԱԷՄԳ-ի կողմից միջուկային անվտանգութեան ապահովմանն ուղղուած քայլերին:
  -   Մամլո հաղորդագրություն