Ըստ Գրանթ Թորնթօնի զեկոյցի, կազմակերպութիւններն աւելի յաճախ են սկսել փնտրել միաւորում եւ ձեռքբերումներ արտերկրում


Ըստ Գրանթ Թորնթօնի զեկոյցի, կազմակերպութիւններն աւելի յաճախ են սկսել փնտրել միաւորում եւ ձեռքբերումներ արտերկրում

  • 15-05-2012 10:00:07   |   |  Տնտեսութիւն
 Համաձայն Գրանթ Թորնթօնի Միջազգային գործարար վերջին զեկոյցի ` կազմակերպութիւններն աւելի ու աւելի յաճախ են փնտրում միաւորում եւ ձեռքբերումներ(M&A) արտերկրում: 2012 թ. զեկոյցից ստացուած արդիւնքները ցոյց են տալիս, որ մօտակայ 3 տարիների ընթացքում իրենց իրավիճակը ձեռքբերումների միջոցով բարելաւել ձգտող կազմակերպութիւնների 33%-ը յոյս ունեն դա անել արտերկրեայ գործարքների միջոցով, որը 28%-ով աւելի է 2010 թ. ցուցանիշից: Բացի այդ, Միջազգային գործարար զեկոյցը ցոյց է տալիս, որ կազմակերպութիւնների թիւը, որոնք ձգտում են զարգանալ M&A-ի շնորհիւ, լինի դա արտերկրում, թէ հէնց իրենց շուկայում, կտրուկ աճել է վերջին տարիների ընթացքում` 2010թ.-ի 26%-ից 2012 թ.-ին հասնելով 34%-ի: M&A ծառայութիւնների ղեկավար Մայք Հիւիսը ասել է. «Չնայած առկայ միջազգային տնտեսական խնդիրներին, արդիւնքները ցոյց են տալիս, որ գործարարների հետաքրքրութիւնը M&A-ի հանդէպ վերջին 24 ամիսներին զգալիօրէն մեծացել է: Բնականաբար, երկրի ներսում M&A-ը շարունակում է հետաքրքրել գործարարներին, սակայն արտասահմանեան ընդլայնման հանդէպ հետաքրքրութեան աճը յուսադրող է, եւ, անկասկած, արտացոլում է աշխարհի առանձին մասերում շուկայական պայմանների առաւելութիւնները»: Միջազգային գործարար զեկոյցը բացայայտում է որոշ տարածաշրջանային առաւելութիւններ. առաջիկայ երեք տարիներին առաւել հետաքրքրուած են կատարել ձեռքբերումներ Հիւսիսային Ամերիկան (37%), Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան (36%), ինչպէս նաեւ BRIC-ը ` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը (35%): Այս տուեալներն անհամեմատ տարբերւում են Եւրոպա մայրցամաքի 28%-ից, Խաղաղօւկիանոսեան Ասիայի 25%-ից եւ, մասնաւորապէս, ճգնաժամային տնտեսութիւն ունեցող երկրներից` Յունաստանից, Իռլանդիայից եւ Իսպանիայից, որտեղ կազմակերպութիւնների միայն 16 % է հետաքրքրութիւն ցուցաբերել M&A-ի հանդէպ առաջիկայ երեք տարիների համար: Մայք Հիւիսը աւելացրել է . «Չնայած Եւրոյ գօտում գործարարները այնքան էլ լաւատես չեն իրենց տնտեսութեան զարգացման հեռանկարների հանդէպ, նրանց զգալի մասը հնարաւորութիւն են փնտրում ընդլայնուելու այլ երկրներում, եւ աւելի արագ զարգացող տնտեսութիւններում, օրինակ` BRIC-ում: 2008 թ. ֆինանսական ճգնաժամից յետոյ տնտեսական ուժի հոսքը արեւմուտքից դէպի արեւելք անկասկած ուժեղացաւ: Ահա թէ ինչու խրախուսելի է, որ զարգացած շուկաների ձեռնարկատէրերը դիտարկում են M&A-ը որպէս այս միտումներից օգուտ քաղելու կարեւոր ռազմավարական գործիք»: M&A-ի ամբողջական զեկոյցին կարող էք ծանօթանալ այստեղ` www.internationalbusinessreport.com/Reports/2012/
  -   Տնտեսութիւն