Շրջուել է բեռնատարը


Շրջուել է բեռնատարը

  • 19-06-2012 15:42:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 18-ին, ժամը 22.33-ին տեղեկութիւն է ստացուել, որ Երեւանի Կորիւնի 5 շէնքի մօտ շրջուել է բեռնատար աւտոմեքենայ: Դէպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիւ խումբը: Դեռեւս չպարզուած հանգամանքներում «Հինո»մակնիշի 064 ԼԼ 26 պ/հ (վարորդ` 1962 թ. ծնուած Ա. Ադամեան) բեռնատարը Հերացու փողոցից դէպի Կորիւնի փողոց շրջադարձ կատարելիս կողաշրջուել է: Պատահարի հետեւանքով բեռնախցիկից թափուած հողազանգուածը հրել է մայթեզրին կայանած «Բմու» մակնիշի 26 ՏՕ 796 պ/հ աւտոմեքենան, որը բախուել է թիւ 5 շէնքի արտաքին պատին: Միեւնոյն ժամանակ` բեռնատարի առաջնամասին է բախուել «Կիա»մակնիշի Լ 1323 պ/հ աւտոմեքենան (վարորդ` 1967 թ. ծնուած Իւ. Սուքիասեան): Ա. Ադամեանը տեղափոխուել է Հերացու անուան թիւ 1 համալսարանական հիւանդանոց եւ, հրաժարուելով բուժօգնութիւնից, դուրս գրուել:
  -   Մամլո հաղորդագրություն