Շրջվել է բեռնատարը


Շրջվել է բեռնատարը

  • 19-06-2012 15:42:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 18-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կորյունի 5 շենքի մոտ շրջվել է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՀԻՆՈ» մակնիշի 064 ԼԼ 26 պ/հ (վարորդ` 1962 թ. ծնված Ա. Ադամյան) բեռնատարը Հերացու փողոցից դեպի Կորյունի փողոց շրջադարձ կատարելիս կողաշրջվել է: Պատահարի հետեւանքով բեռնախցիկից թափված հողազանգվածը հրել է մայթեզրին կայանած «ԲՄՎ» մակնիշի 26 ՏՕ 796 պ/հ ավտոմեքենան, որը բախվել է թիվ 5 շենքի արտաքին պատին: Միեւնույն ժամանակ` բեռնատարի առաջնամասին է բախվել «ԿԻԱ» մակնիշի Լ 1323 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1967 թ. ծնված Յու. Սուքիասյան): Ա. Ադամյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց եւ, հրաժարվելով բուժօգնությունից, դուրս գրվել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play