Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

  • 25-06-2012 15:58:38   |   |  Մամլո հաղորդագրություն

Օրերս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանին` տիկնոջ Վերա Սեդրակեանի ուղեկցութեամբ: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը համայն հայութեան հոգեւոր կենտրոն` Նորին Սրբութիւնը, ի դէմս տիար Պերճ Սեդրակեանի, իր օրհնութիւնն ու գնահատանքը յայտնեց ՀԲԸՄ անդամներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդէպ շարունակ ցուցաբերուող նուիրումի եւ աջակցութեան համար: Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց Սփիւռքում ու Հայրենիքում Միութեան ջանքերով իրականացուող ազգանպաստ գործունէութեանը, ինչպէս նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացուող ծրագրերին: Այս առիթով ՀԲԸՄ նախագահը շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին մշտական զօրակցութեան, մասնաւորաբար ՀԲԸՄ հերթական` 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, «վաչէ եւ Թամար Մանուկեանէ մատենադարանի շէնքում, անցկացնելու հնարաւորութեան համար: Հանդիպման ընթացքում քննարկուեցին նաեւ ազգային-եկեղեցական կեանքում առկայ զանազան խնդիրներ եւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներին առնչուող հարցեր: Հանդիպումից յետոյ տէր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակեանները ծանօթացան Ս. Էջմիածնում ընթացող լայնածաւալ շինարարական, այդ թւում Սեդրակեան ամուսինների ազնիւ բարերարութեամբ իրականացուող Հին Վեհարանի հիմնանորոգութեան եւ վերակառուցման աշխատանքներին:
  -   Մամլո հաղորդագրություն