«Հայաստան» համահայկական հիմնադրամը դադարեցնում է իր համագործակցութիւնը «Հրապարակ» օրաթերթի եւ hraparak.am կայքէջի հետ


«Հայաստան» համահայկական հիմնադրամը դադարեցնում է իր համագործակցութիւնը «Հրապարակ» օրաթերթի եւ hraparak.am կայքէջի հետ

  • 02-07-2012 15:25:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դադարեցնում է իր համագործակցութիւնը <<Հրապարակ>> օրաթերթի եւ hraparak.am կայքէջի հետ, «Յարգելի գործընկերներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչութիւնը` ի դէմս գործադիր տնօրէն Արա Վարդանեանի, տեղեկացնում է, որ դադարեցնում է իր համագործակցութիւնը «Հրապարակ» օրաթերթի եւ hraparak.am կայքէջի խմբագրական եւ լրագրողական կազմի հետ, ներառեալ տեղեկատուութեան բանաւոր կամ գրաւոր տրամադրումը, լրատուամիջոցի մասնակցութիւնը Հիմնադրամի յետագայ մամլոյ ասուլիսներին եւ այլ միջոցառումներին: Նկատի առնելով այն հանգամանքը, որ վերոյիշեալ լրատուամիջոցի ծաւալուն հարցադրումներին առանձին հարցազրոյցի միջոցով պատասխանելու Հիմնադրամի առաջարկը ոչ միայն անտեսուեց լրատուամիջոցի / ի դէմս լրագրող եւ հրապարակումների հեղինակ Սիւզան Սիմոնեանի/ կողմից, այլեւ շարունակուեց մէկ այլ` երրորդ հրապարակմամբ, որտեղ հնչեցուել են անթոյլատրելի անձնաւորուած վիրաւորանքներ Հիմնադրամի, գործադիր տնօրէնի եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավարի հասցէին, Հիմնադրամը կատարուածը գնահաատում է, որպէս լրագրողական էթիկայի լրջագոյն խախտում, մանաւանդ որ «հրապարակիէ վերոյիշեալ լրագրողը երբեւէ որեւէ մասնագիտական կամ անձնական շփում չի ունեցել Հիմնադրամի աշխատակցի հետ: Յաւելենք, որ «Հրապարակի» կողմից տարածած անհիմն եւ վիրաւորական լուրերը, որոնք հեռու են վերլուծութիւն կամ մեկնաբանութիւն կոչուելուց, լրջագոյնս կարող են անդրադառնալ թե' կառոյցի եւ թե' նրա աշխատակիցների հեղինակութեան վրա»: Ստորեւ, կարող էք ծանօթանալ «Մենք ենք որոշում ինչ գրել եւ ինչպէս»հրապարակմանը, որտեղ տեղ են գտել Հիմնադրամի հասցէին ուղղուած անթոյլատրելի վիրաւորանքներ: http://www.hraparak.am/2012/06/29/hayastan-hamahaykakan-himnadram-hraparak/ ՀԵՂԻՆԱԿ` Հրապարակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչութիւն ից յայտնում են, որ «Հայաստան» հիմնադրամը շարունակում է համագործակցել բոլոր այն լրատուամիջոցների հետ, որոնք առաջիկայում ցանկութիւն կ'ունենան լուսաբանել Հիմնադրամի աշխատանքը, եւ յորդորում է դրսեւորել պատշաճ լրագրողական կեցուածք, չչարաշահել հանրային կարծիք ձեւաւորելու իրենց դիրքը, անգամ եթէ հրապարակումներում տեղ կը գտնեն Հիմնադրամի գործունէութեան վերաբերեալ հիմնաւորուած քննադատութիւններ:
  -   Մամլո հաղորդագրություն