Դեսպան Նազարեանի ելոյթը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում


Դեսպան Նազարեանի ելոյթը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում

  • 13-07-2012 11:30:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յուլիսի 12-ին Մակ-ի Անվտանգութեան խորհրդում տեղի է ունեցել քննարկում` նուիրուած հետհակամարտութեան շրջանում խաղաղաշինութեան թեմային: ԱԽ-ն նշուած թեմային անդրադառնում է տարեկան մէկ անգամ, որի ընթացքում քննութեան են ենթարկւում պատերազմներում ներքաշուած երկրների ու հասարակութիւնների համար խաղաղաշինութեան ու վերականգնման գործընթացներն ու դրանց իրականացման մեխանիզմները` ներառեալ Մակ-ի խաղաղաշինութեան յանձնաժողովի աշխատանքները: Նիստին մասնակցել եւ ելոյթներով հանդէս են եկել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը, կազմակերպութեան գրեթէ երեք տասնեակ անդամ-պետութիւնների ներկայացուցիչներ, այդ թւում` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարէն Նազարեանը: Յղում կատարելով աշխարհի տարբեր մասերում միջազգային փորձին` ՀՀ դեսպանը, մասնաւորապէս, նշել է, որ տնտեսական բնագաւառում համագործակցութեան ծրագրերը կարող են համարուել վստահութեան ամրապնդման կարեւոր միջոցառումներ անգամ այն պարագայում, երբ կողմերի միջեւ դեռեւս ընթանում են կարգաւորման շուրջ բանակցութիւնները: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, դեսպան Նազարեանն իր խօսքում նաեւ նշել է, որ Հարաւային Կովկասը կարիք ունի դոնոր երկրների ու միջազգային ֆինանսական հաստատութիւնների համակարգուած տարածաշրջանային նախաձեռնութիւնների ու աջակցութեան ծրագրերի` յարատեւ խաղաղութեան, ինչպէս նաեւ կայուն զարգացմանը միտուած ջանքերը խրախուսելու համար:
  -   Մամլո հաղորդագրություն