Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում


Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

  • 13-07-2012 11:30:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում` նվիրված հետհակամարտության շրջանում խաղաղաշինության թեմային: ԱԽ-ն նշված թեմային անդրադառնում է տարեկան մեկ անգամ, որի ընթացքում քննության են ենթարկվում պատերազմներում ներքաշված երկրների ու հասարակությունների համար խաղաղաշինության ու վերականգնման գործընթացներն ու դրանց իրականացման մեխանիզմները` ներառյալ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի աշխատանքները: Նիստին մասնակցել եւ ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կազմակերպության գրեթե երեք տասնյակ անդամ-պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը: Հղում կատարելով աշխարհի տարբեր մասերում միջազգային փորձին` ՀՀ դեսպանը, մասնավորապես, նշել է, որ տնտեսական բնագավառում համագործակցության ծրագրերը կարող են համարվել վստահության ամրապնդման կարեւոր միջոցառումներ անգամ այն պարագայում, երբ կողմերի միջեւ դեռեւս ընթանում են կարգավորման շուրջ բանակցությունները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Նազարյանն իր խոսքում նաեւ նշել է, որ Հարավային Կովկասը կարիք ունի դոնոր երկրների ու միջազգային ֆինանսական հաստատությունների համակարգված տարածաշրջանային նախաձեռնությունների ու աջակցության ծրագրերի` հարատեւ խաղաղության, ինչպես նաեւ կայուն զարգացմանը միտված ջանքերը խրախուսելու համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play