Վահան Յովհաննիսեան. «Այս ձեւով մենք բարոյական նորմալ հասարակութիւն չենք կարող կառուցել»


Վահան Յովհաննիսեան. «Այս ձեւով մենք բարոյական նորմալ հասարակութիւն չենք կարող կառուցել»

  • 22-03-2011 19:40:53   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը անընդունելի է համարում ծայրահեղական ընդդիմադիր մամուլում Երեւանի Ազատութեան հրապարակում քաղաքացիական ակցիայ իրականացնող «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանի հասցէին վարկաբեկիչ յօդուածներ տպագրելը։ ԱԺ պատգամաւորների մարտի 22-ի յայտարարութիւնների ժամին Վահան Յովհաննիսեանը նշեց, որ «այդ ծայրահեղական ուժերի առաջնորդը, առաջնորդուելով ինչպէս ինքն է մատնանշում, քրիստոնէական բարոյականութեամբ՝ որպէս կոդեքս, ուղղակի վիրաւորանքներ է հասցրել Րաֆֆին»։ Նրա խօսքերով, «այդքան կեղտոտ կերպով վարկաբեկելը» ընդունելի ձեւ չէ» «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավարը քննադատութիւն հնչեցրեց նաեւ ոստիկանութեան հասցէին, որն արգելել է հովանոց տեղադրել հացադուլաւորի համար։ «Փչովի անճոռնի դղեակները չէ՞ն խանգարում Թամանեանի ճարտարապետական լուծումներին, իսկ Րաֆֆու հովանոցը խանգարու՞մ է»,- հարց տուեց Վ.Յովհաննիսեանը, յաւելելով.- «Այդ երկու ծայրայեղութիւնների մէջ էս տեսնում եմ ինչ-որ մի աննորմալ երեւոյթ. ծաղրել՝ մի կողմից եւ թոյլ չտալ հովանոց՝ միւս կողմից։ Այս ձեւով մենք բարոյական նորմալ հասարակութիւն չենք կարող կառուցել»։
  -   Քաղաքական