ՀՀ սփիւռքի նախարարի հանդիպումը հայ-սիրիական գործարար խորհրդի ղեկավարների հետ


ՀՀ սփիւռքի նախարարի հանդիպումը հայ-սիրիական գործարար խորհրդի ղեկավարների հետ

  • 18-09-2012 13:46:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Սիրիայի առեւտրի պալատի խորհրդի անդամ, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահ Լեւոն Զաքի Ետալեանին եւ Դեր Զօրում ՀՀ պատուոյ հիւպատոս, հայ-սիրիական գործարար խորհրդի փոխնախագահ Սուրէն Վարդանեանին: Քննարկուեցին Հայաստանում ապաստանած սիրիահայերին յուզող մի շարք հարցեր: Ներկայումս գործազրկութեան հարցը շարունակում է մնալ ամէնից արդիականը: Հիւրերը ներկայացրին Հայաստանում սիրահայերի` աշխատանքով ապահովման եւ սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը: Հանդիպման ընթացքում նախանշուեցին հնարաւոր ուղիներ եւ մօտեցումներ, որոնց իրականացումը հնարաւոր կը դարձնի հարցի արդիւնաւէտ լուծումը: Նախարար Հ. Յակոբեանը հիւրերին հաւաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի յանձնարարութեամբ, ՀՀ բոլոր գերատեսչութիւնների եւ յատկապէս ՀՀ սփիւռքի նախարարութեան անմիջական հետեւողականութեան առանցքում են:
  -   Մամլո հաղորդագրություն