ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը հայ-սիրիական գործարար խորհրդի ղեկավարների հետ


ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը հայ-սիրիական գործարար խորհրդի ղեկավարների հետ

  • 18-09-2012 13:46:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի առեւտրի պալատի խորհրդի անդամ, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահ Լեւոն Զաքի Ետալյանին եւ Դեր Զորում ՀՀ պատվո հյուպատոս, հայ-սիրիական գործարար խորհրդի փոխնախագահ Սուրեն Վարդանյանին: Քննարկվեցին Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող մի շարք հարցեր: Ներկայումս գործազրկության հարցը շարունակում է մնալ ամենից արդիականը: Հյուրերը ներկայացրին Հայաստանում սիրահայերի՝ աշխատանքով ապահովման եւ սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը: Հանդիպման ընթացքում նախանշվեցին հնարավոր ուղիներ եւ մոտեցումներ, որոնց իրականացումը հնարավոր կդարձնի հարցի արդյունավետ լուծումը: Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների եւ հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական հետեւողականության առանցքում են:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play