Լեւոն Տէր-Պետրոսեանը եւ Աուդրոնիուս Աժուբալիսը քննարկել էն Հայաստանի ներքաղաքական զարգացումները


Լեւոն Տէր-Պետրոսեանը եւ Աուդրոնիուս Աժուբալիսը քննարկել էն Հայաստանի ներքաղաքական զարգացումները

  • 18-03-2011 20:53:27   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտուայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ գործող նախագահը Լիտուայի ժողովրդի անունից շնորհակալութիւն է յայտնել Լեւոն Տէր-Պետրոսեանին 1991թ. յունուարին Լիտուայում ծայր առած ճգնաժամի յաղթահարմանը ցուցաբերած աջակցութեան համար: Հանդիպմանը քննարկուել էն Հայաստանի ներքաղաքական զարգացումները` ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների համատեքստում: Լ.Տէր-Պետրոսեանը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրութիւնն է հրաւիրել Հայաստանում քաղբանտարկեալների առկայութեան, հանրահաւաքների ազատութիւնը ինչպէս նաեւ մարտիմէկեան սպանդի բացայայտումը իշխանութիւնների կողմից խոչընդոտելու հարցերի վրայ, նշելով, որ դրանց լուծումը Հայ Ազգային Կոնգրէսի առաջնահերթութիւններն էն: Նա նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ/Ժհմիգ-ի եւ ԵԱՀԿ Երեւանեան գրասենեակի պասիւութեանը` ԵԱՀԿ կողմից առաջնային համարուող ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ խօսքի ազատութեան խնդիրների առնչութեամբ: ՀՀ Առաջին նախագահը նշել է, որ արդիւնաւէտ չի իրագործւում նաեւ դեռեւս 2003 թուականին մեկնարկած ԵԱՀԿ Երեւանեան գրասենեակի կողմից ֆինանսաւորուող «Ոստիկանութեան աջակցութեան ծրագիրը»: Զրուցակիցները քննարկել էն նաեւ ԵԱՀԿ/Ժհմիգ-ի կողմից պատրաստուած «Հայաստանի դատավարութիւնների դիտարկում» զեկոյցի, ազատ եւ արդար ընտրութիւնների անցկացմանը առնչուող հարցեր:
  -   Քաղաքական