Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Աուդրոնիուս Աժուբալիսը քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները


Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Աուդրոնիուս Աժուբալիսը քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները

  • 18-03-2011 20:53:27   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ գործող նախագահը Լիտվայի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին 1991թ. հունվարին Լիտվայում ծայր առած ճգնաժամի հաղթահարմանը ցուցաբերած աջակցության համար: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համատեքստում: Լ.Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, հանրահավաքների ազատությունը ինչպես նաեւ մարտիմեկյան սպանդի բացահայտումը իշխանությունների կողմից խոչընդոտելու հարցերի վրա, նշելով, որ դրանց լուծումը Հայ Ազգային Կոնգրեսի առաջնահերթություններն են: Նա նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի պասիվությանը` ԵԱՀԿ կողմից առաջնային համարվող ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խնդիրների առնչությամբ: ՀՀ Առաջին նախագահը նշել է, որ արդյունավետ չի իրագործվում նաեւ դեռեւս 2003 թվականին մեկնարկած ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Ոստիկանության աջակցության ծրագիրը»: Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված «Հայաստանի դատավարությունների դիտարկում» զեկույցի, ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը առնչվող հարցեր
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play