ՀՀ կառավարութիւն. Կանոնակարգւում են առողջապահութեան բնագաւառի բիզնես գործընթացները


ՀՀ կառավարութիւն. Կանոնակարգւում են առողջապահութեան բնագաւառի բիզնես գործընթացները

  • 20-09-2012 14:08:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարութիւնն իր նախկին որոշումներից մէկը շարադրել է նոր խմբագրութեամբ, ինչի անհրաժեշտութիւնը թելադրուած է առողջապահութեան բնագաւառում իրականացուող բիզնես գործընթացներով: Մասնաւորապէս, սահմանւում են Հայաստանում դեղերի արտադրութեան, դեղատնային գործունէութեան, բժշկական օգնութեան եւ սպասարկման, բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագոյն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ արտօնագրման կարգերը: Յաջորդ որոշմամբ հաստատուել է ախտաբանաանատոմիական հետազօտութիւնների ցանկը, որով ակնկալւում է հնարաւորինս կանոնակարգել նշուած հետազօտութիւնների իրականացումը: Այլ որոշումներ 2013 թ. սեպտեմբերի 24-29-ը Աստանայում կայանալիք «երիտասարդների աւիւնըէ խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 7-րդ Դելփեան խաղերին ՀՀ պատուիրակութեան մասնակցութիւնն ապահովելու նպատակով կառավարութիւնը յատկացրել է աւելի քան 7 մլն դրամ (մասնակիցների կեցութեան ծախսը հոգում են կազմակերպիչները): Դելփեան խաղերն անցկացւում են սկսած 2002 թուականից: Հայաստանը մասնակցել է բոլոր խաղերին եւ թիմային հաշուարկով զբաղեցրել պատուաւոր տեղեր: ՀՀ կառավարութիւնը համաձայնութիւն է տուել «2009 թ. նոյեմբերի 20-ի Անկախ Պետութիւնների Համագործակցութիւնում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասինէ համաձայնագրում փոփոխութիւններ կատարելու արձանագրութեան կնքման առաջարկութեանը: Այն թելադրուած է 2012 թ. յունուարի 1-ից ուժի մէջ մտած ԱՊՀ արտաքին տնտեսական գործունէութեան ապրանքային անուանացանկի նոր խմբագրութեամբ: Գործադիրը համաձայնութիւն է տուել Հայաստանի Հանրապետութեան եւ Էկուադորի Հանրապետութեան կառավարութիւնների միջեւ մուտքի արտօնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագրի կնքման առաջարկութեանը: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, կառավարութիւնն իր նիստում ընդունել է Շիրակի մարզի Գոգհովիտի գիւղական համայնքի աւագանու անդամների արտահերթ ընտրութիւն նշանակելու, անցկացնելու եւ ընտրութեան նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսաւորելու որոշում:
  -   Մամլո հաղորդագրություն