ՀՀ սփիւռքի նախարարի հանդիպումը Ղամիշլիի Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետի հետ


ՀՀ սփիւռքի նախարարի հանդիպումը Ղամիշլիի Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետի հետ

  • 20-09-2012 15:46:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Ղամիշլիի Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերհարգելի Հայր Անդրանիկ Ծայրագոյն Վարդապետ Այվազեանին: Հայր Անդրանիկը նախարարին իր մտահոգութիւնը յայտնեց Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպէս նաեւ, Հայաստան ժամանած սիրիահայերին անհանգստացնող հիմնախնդիրների վերաբերեալ: Նախարար Յակոբեանը հաւաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող խնդիրները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի յանձնարարութեամբ, մշտապէս գտնւում են ՀՀ կառավարութեան բոլոր գերատեսչութիւնների հսկողութեան եւ ուշադրութեան կենտրոնում: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը տեղեկանում, ուսումնասիրում, վերլուծում է բոլոր խնդիրները, համակարգում դրանց արդիւնաւէտ լուծումը:
  -   Մամլո հաղորդագրություն