Աւտոպատահար.Վարորդի վիճակը կայուն ծանր է


Աւտոպատահար.Վարորդի վիճակը կայուն ծանր է

  • 12-11-2012 12:40:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 10-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի Մինսկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ եւ յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզուել է, որ «ԲՄՈՒ» մակնիշի 19 UO 209 պ/հ աւտոմեքենան դուրս է եկել աւտոճանապարհի երթեւեկելի մասից եւ հարուածել էլեկտրական սեանը: Պատահարի հետեւանքով աւտոմեքենան շրջուել է: Փրկարարները աւտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնուած Նարեկ Մանուկեանին: Ն. Մանուկեանը ոտքերի կոտրուածքով տեղափոխուել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:
  -   Մամլո հաղորդագրություն