Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կը մեկնի ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը


Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կը մեկնի ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը

  • 21-11-2012 16:14:13   | Ռուսաստան  |  Քաղաքական

 

Նոյեմբերի 21-ի երեկոյեան աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կը մեկնի ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատուիրակութիւնը, որի կազմում են ԱԺ փոխնախագահ Հերմինէ Նաղդալեանը, ԱԺ պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ Կորիւն Նահապետեանը, ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արտակ Դաւթեանը, պատգամաւորներ Խոսրով Յարութիւնեանը, Հայկ Բաբուխանեանը, Ռուզաննա Մուրադեանը, Մուրադ Մուրադեանը, Ռուբիկ Յակոբեանը, Վահան Բաբայեանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգէն Դումանեանը: 
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ, ԱՊՀ ՄԾՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ԱԺ պատուիրակութեան ղեկավար Յովիկ Աբրահամեանը կը մասնակցի Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին: 
Նոյեմբերի 23-ին Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատուիրակութիւնը կը մասնակցի ԱՊՀ ՄԽՎ 38-րդ լիագումար նիստին: 
ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ այցի ընթացքում ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը երկկողմ հանդիպումներ կ'ունենայ վեհաժողովին մասնակցող խորհրդարանների նախագահների հետ: 
  -   Քաղաքական