Վարչական շրջան-համատիրութիւն փոխգործակցուած աշխատանքը պարտադիր պայման է


Վարչական շրջան-համատիրութիւն փոխգործակցուած աշխատանքը պարտադիր պայման է

  • 09-03-2011 19:00:05   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Չնայած նրան, որ համատիրութիւնները բնակիչների կողմից կամաւոր ստեղծուած կ'առոյցնէր էն եւ իրենց գործառոյթներով հորիզոնական յարաբերութիւններ ունէն քաղաքապետարանի հետ, այդուամենայնիւ վարչական շրջան-համատիրութիւն փոխգործակցուած աշխատանքը պարտադիր պայման է,- նշել է Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը հերթական աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ, անդրադառնալով համատիրութիւնների գործունէութեանն ու խնդիրներին: Կարէն Կարապետեանը մէկ անգամ եւս շեշտել է, որ ողջ գործընթացը, սկսած գումարների հաւաքագրումից մինչեւ արդիւնաւէտ տնօրինում, պէտք է վերահսկեն իրենք` շէնքերի բնակիչները: Քաղաքապետն ընդգծել է, որ թերացումների զգալի մասի պատճառը, մայրաքաղաքի շատ բազմաբնակարանների սեփականատէրերի իրենց իրաւունքների եւ պարտաւորութիւնների մասին ոչ լիարժէք տեղեկացուածութիւնն է: Ուստի, յարկ է առաւել ինտենսիւ աշխատանք տանել այդ ուղղութեամբ, որպէսզի գործնականում այս դաշտում ունենանք շօշափելի արդիւնք: Անդրադառնալով Երեւան քաղաքի հանրակրթութեան զարգացման 2011-2015թթ.-ի ծրագրին ու Երեւանի հանրակրթութեան զարգացման նոր հայեցակարգին, քաղաքապետը կարեւոր է համարել հանրակրթական դպրոցներում հոգաբարձուների խորհուրդների ձեւաւորումը, դպրոցներում էլեկտրօնային կայքերի ստեղծումը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք պէտք է հրատապ լուծում ստանան: Դպրոց մտնող իւրաքանչիւր կամաւոր վճարում պէտք է թափանցիկ ու հասկանալի լինի բոլորի համար. <<Սա է խաղի կանոնները, որպէսզի վերականգնուի վստահութիւնը դպրոցի եւ ուսուցչի հանդէպ, որովհետեւ այն այսօր ցածր մակարդակի վրայ է>>,- նշել է քաղաքապետը: Քաղաքապետի կողմից դարձեալ խիստ եւ հետեւողական վերահսկողութեան պահանջ է դրուել շինհրապարակների կազմակերպման համար սահմանուած անհրաժեշտ նորմերն ու ժամկէտները խախտած կառուցապատողների նկատմամբ. <<Մենք կառուցապատողին, որն իր պարտականութիւնները չի կատարում, պէտք է ենթարկենք վարչական պատասխանատուութեան: Եւ այս մօտեցումը պէտք է կիրառուի անխտիր բոլոր խախտողների նկատմամբ>>,- ասել է Կարէն Կարապետեանը: Այս համատեքստում քաղաքապետը մէկ անգամ եւս ուշադրութիւն է հրաւիրել տնտեսավարողների կողմից վարձակալած տարածքների յարակից հատուածները բարեկարգելու եւ կանաչապատելու խնդրին, յաւելելով, որ այս մասով եւս պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները պէտք է համապատասխան տոյժի ենթարկուէն, ընդհուպ մինչեւ վարձակալութեան պայմանագրերի դադարեցում: Տնտեսավարողները պարտաւոր էն պահպանել սահմանուած պարտադիր բարեկարգման նորմը եւ պայմանագրային պարտաւորութիւնները: Այս առումով Կարէն Կարապետեանն առանձնացրել է նաեւ Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը, որին պարտաւոր էն իրենց գործուն մասնակցութիւնն ունենալ նաեւ կիրճում գործող օբյեկտները: Կարէն Կարապետեանը ուշադրութիւն է հրաւիրել նաեւ վարչական շրջաններում գործող <<Մէկ պատուհան>> համակարգի ոչ բաւարար վիճակին, յանձնարարելով կարճ ժամկէտում խնդիրն այնպէս կարգաւորել, որ քաղաքացիների համար համարկարգից օգտուելն առաւել յարմար եւ արդիւնաւէտ լինի: Յանձնարարականների շարքում քաղաքապետն ուշադրութիւն է հրաւիրել քաղաքի ընդհանուր բարեկարգման եւ մաքրման խնդիրներին, շեշտելով, որ այդ առումով նախ եւ առաջ անհրաժեշտ է գոյքագրել առկայ հնարաւորութիւնները. <<Որ հասկանանք ընդհանրապէս այդ ոլորտում ինչքան ներդրում է մեզ պէտք>>,- ընդգծել է Կարէն Կարապետեանը: Որպէս բազիսային նիւթ, քաղաքապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել Երեւան քաղաքի անձնագրի մոդելային տարբերակը եւ առաջարկել է համապատասխան առաջարկութիւններ ներկայացնել վերջնական տարբերակը ձեւաւորելու համար: Քաղաքապետը յանձնարարել է շարունակել հետեւողական վերահսկողութիւնը մայրաքաղաքում գործող շուկաներում եւ աւտոշուկաներում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Տնտեսութիւն