Վարչական շրջան-համատիրություն փոխգործակցված աշխատանքը պարտադիր պայման է


Վարչական շրջան-համատիրություն փոխգործակցված աշխատանքը պարտադիր պայման է

  • 09-03-2011 19:00:05   | Հայաստան  |  Տնտեսություն
Չնայած նրան, որ համատիրությունները բնակիչների կողմից կամավոր ստեղծված կառույցներ են եւ իրենց գործառույթներով հորիզոնական հարաբերություններ ունեն քաղաքապետարանի հետ, այդուամենայնիվ վարչական շրջան-համատիրություն փոխգործակցված աշխատանքը պարտադիր պայման է,- նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով համատիրությունների գործունեությանն ու խնդիրներին: Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ ողջ գործընթացը, սկսած գումարների հավաքագրումից մինչեւ արդյունավետ տնօրինում, պետք է վերահսկեն իրենք` շենքերի բնակիչները: Քաղաքապետն ընդգծել է, որ թերացումների զգալի մասի պատճառը, մայրաքաղաքի շատ բազմաբնակարանների սեփականատերերի իրենց իրավունքների եւ պարտավորությունների մասին ոչ լիարժեք տեղեկացվածությունն է: Ուստի, հարկ է առավել ինտենսիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ, որպեսզի գործնականում այս դաշտում ունենանք շոշափելի արդյունք: Անդրադառնալով Երեւան քաղաքի հանրակրթության զարգացման 2011-2015թթ.-ի ծրագրին ու Երեւանի հանրակրթության զարգացման նոր հայեցակարգին, քաղաքապետը կարեւոր է համարել հանրակրթական դպրոցներում հոգաբարձուների խորհուրդների ձեւավորումը, դպրոցներում էլեկտրոնային կայքերի ստեղծումը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծում ստանան: Դպրոց մտնող յուրաքանչյուր կամավոր վճարում պետք է թափանցիկ ու հասկանալի լինի բոլորի համար. <<Սա է խաղի կանոնները, որպեսզի վերականգնվի վստահությունը դպրոցի եւ ուսուցչի հանդեպ, որովհետեւ այն այսօր ցածր մակարդակի վրա է>>,- նշել է քաղաքապետը: Քաղաքապետի կողմից դարձյալ խիստ եւ հետեւողական վերահսկողության պահանջ է դրվել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողների նկատմամբ. <<Մենք կառուցապատողին, որն իր պարտականությունները չի կատարում, պետք է ենթարկենք վարչական պատասխանատվության: Եվ այս մոտեցումը պետք է կիրառվի անխտիր բոլոր խախտողների նկատմամբ>>,- ասել է Կարեն Կարապետյանը: Այս համատեքստում քաղաքապետը մեկ անգամ եւս ուշադրություն է հրավիրել տնտեսավարողների կողմից վարձակալած տարածքների հարակից հատվածները բարեկարգելու եւ կանաչապատելու խնդրին, հավելելով, որ այս մասով եւս պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները պետք է համապատասխան տույժի ենթարկվեն, ընդհուպ մինչեւ վարձակալության պայմանագրերի դադարեցում: Տնտեսավարողները պարտավոր են պահպանել սահմանված պարտադիր բարեկարգման նորմը եւ պայմանագրային պարտավորությունները: Այս առումով Կարեն Կարապետյանն առանձնացրել է նաեւ Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը, որին պարտավոր են իրենց գործուն մասնակցությունն ունենալ նաեւ կիրճում գործող օբյեկտները: Կարեն Կարապետյանը ուշադրություն է հրավիրել նաեւ վարչական շրջաններում գործող <<Մեկ պատուհան>> համակարգի ոչ բավարար վիճակին, հանձնարարելով կարճ ժամկետում խնդիրն այնպես կարգավորել, որ քաղաքացիների համար համարկարգից օգտվելն առավել հարմար եւ արդյունավետ լինի: Հանձնարարականների շարքում քաղաքապետն ուշադրություն է հրավիրել քաղաքի ընդհանուր բարեկարգման եւ մաքրման խնդիրներին, շեշտելով, որ այդ առումով նախ եւ առաջ անհրաժեշտ է գույքագրել առկա հնարավորությունները. <<Որ հասկանանք ընդհանրապես այդ ոլորտում ինչքան ներդրում է մեզ պետք>>,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Որպես բազիսային նյութ, քաղաքապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել Երեւան քաղաքի անձնագրի մոդելային տարբերակը եւ առաջարկել է համապատասխան առաջարկություններ ներկայացնել վերջնական տարբերակը ձեւավորելու համար: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետեւողական վերահսկողությունը մայրաքաղաքում գործող շուկաներում եւ ավտոշուկաներում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play