Մարտի 3-ին կը նշուի Վարդանանց Սուրբ նահատակների յիշատակութեան տօնը


Մարտի 3-ին կը նշուի Վարդանանց Սուրբ նահատակների յիշատակութեան տօնը

  • 02-03-2011 18:31:45   | Հայաստան  |  Հասարակութիւն
Այս տարի մարտի 3-ին` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների յիշատակութեան տօնն է: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում կը մատուցուի Ս. Պատարագ: Վարդանանցին նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդեանց ոգեկոչման օրը, այսինքն` Ղեւոնդ Երէցի, Յովսէփ Հողոցմեցի կաթողիկոսի եւ եւս եօթ հոգեւորականների նահատակութիւնը, ովքեր Աւարայրի ճակատամարտից յետոյ շղթայակապ տարուեցին Պարսկաստան, բանտարկուեցին եւ բազմաթիւ կտտանքներից յետոյ մահուան դատապարտուեցին: 428թ. Հայաստանում վերջ դրուեց Արշակունեաց թագաւորութեանը: Հայաստանի պարսկական տիրապետութեանն անցած մասը դարձաւ մարզպանութիւն եւ մարզպան նշանակուեց Վասակ Սիւնին: Պարսից թագաւոր Հազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրօնի օրէնքները պահելու հարցում եւ 449թ. մի հրովարտակ է հրապարակում, որով տէրութեան սահմաններում գտնուող բոլոր հպատակներին պարտադրւում է ընդունել զրադաշտական կրօնը: Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնեանի եւ կաթողիկոս Յովսէփ Հողոցմեցու գլխաւորութեամբ Արտաշատում ժողով էն գումարում եւ պատասխանում Հազկերտին. ,այս հաւատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ոչ հրեշտակները, ոչ մարդիկ, ոչ սուրը եւ ոչ հուրը, ոչ ջուրը եւ ոչ էլ որեւէ այլ դառն հարուած: Մեր ամբողջ գոյքն ու ստացուածքը քո ձեռքում էն, եւ մեր մարմինները քո առաջ էն, քո կամքի համաձայն արա, ինչ ուզում էս: Եթէ այս հաւատի մէջ թողնէս, ոչ երկրի վրայ ուրիշ տէր կ'ընդունէք քո փոխարէն եւ ոչ էլ երկնքում ուրիշ Աստուած` Յիսուս Քրիստոսի փոխարէն, Որից բացի ուրիշ Աստուած չկաէ: Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին եւ 451թ. գարնանը պարսկական զօրքը Մուշկան Նիւսալաւուրտի գլխաւորութեամբ մտնում է Հայաստան եւ հասնում Արտազ գաւառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զօրքը 200 հազար էր` հայկականից 3 անգամ աւելի: Մայիսի 25-ին զօրքերը պատրաստւում էն վճռական ճակատամարտի: Հոգեւորականները մկրտում էն չմկրտուած անձանց: Բոլորը Ս. Աւետարանի վրայ երդումով միաբանւում էն, որով Հայոց բանակատեղին նմանւում է շարժական եկեղեցու Ս. Աւազանով, Աւետարաններով, խաչերով, Սրբերի նշխարներով եւ անգամ եկեղեցական նուիրապետութեամբ` կաթողիկոսից մինչեւ սաղմոսասաց: Մայիսի 26-ին սկսւում է ճակատամարտը: Աւարայրում, հերոսաբար մարտնչելով, իր զինուորների հետ նահատակւում է Վարդանը, եւ նրա հետ 7 երեւելի նախարարներ` Արտակ Պալունին, Խորէն Խորխոռունին, Հմաեակ Դիմաքսեանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսէն Ընծայեցին, Գարեգին Սրուանձտեանը` իրենց տոհմակից ազնուականներով` 296 հոգի: Վարդանանց քաջերին Ս. Ներսէս Շնորհալի հայրապետը ձօնել է ,նորահրաշէ շարականը` ամէն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով: Ճակատամարտին մասնակից էին նաեւ հոգեւորականները, ովքեր իրենց անմնացորդ ծառայութիւնը մատուցեցին Հայ Եկեղեցու, հաւատքի ու հայրենիքի պաշտպանութեանը: Նրանցից էին Ս. Ղեւոնդեանները: Ս. Ղեւոնդեանց մարտիրոսութիւնը տեղի ունեցաւ Ս. Վարդանանց նահատակութիւնից երեք տարի երկու ամիս յետոյ, բայց եկեղեցական տօնացոյցի մէջ սկզբում է դրուած Ղեւոնդեանց տօնը` իբրեւ Վարդանանց պատերազմի գաղափարախօս նախապատրաստողների: Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւան
  -   Հասարակութիւն