Կառուցապատման պայմանագրերը պէտք է լինէն շատ կոշտ եւ յստակ


Կառուցապատման պայմանագրերը պէտք է լինէն շատ կոշտ եւ յստակ

  • 22-02-2011 15:16:40   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայրաքաղաքում կառուցապատողները պէտք է պահպանէն շինհրապարակների կազմակերպման համար սահմանուած անհրաժեշտ նորմերը: Պահանջը խիստ է եւ յստակ. կառուցապատողը պարտաւոր է շինարարութեանը հարող տարածքում քաղաքացիների համար յարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Այս խնդիրը առաջադրուել է Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի կողմից հերթական աշխատանքային խորհրդակցութեան ընթացքում. <<Անհրաժեշտ է գոյքագրում կատարել հասկանալու համար, թէ քանի կառուցապատող է խախտել սահմանուած ժամկէտները: Այս կերպ հնարաւոր կը լինի արդիւնաւէտ կառավարել այս դաշտը: Կառուցապատման պայմանագրերը պէտք է լինէն շատ կոշտ եւ յստակ: Կառուցապատողներից պէտք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպէսզի Երեւանի ու երեւանցիների համար անյարմարութիւններ չստեղծեն>>,- շեշտել է քաղաքապետը: Շրջակայ տարածքների բարեկարգման ու կանաչապատման հարցում պահանջը յստակ է նաեւ սպասարկման օբյեկտների եւ ստորգետնեայ անցումներում առեւտրային գործունէութիւն իրականացնողների համար: Տնտեսվարողները պարտաւոր էն պահպանել պայմանագրային պարտաւորութիւնները, բարեկարգել, մաքրել ու կանաչապատել վարձակալած տարածքների յարակից հատուածները. <<Այգիներում, պուրակներում, կանաչ գօտիներում եւ ստորգետնեայ անցումներում վարձակալութեան պայմանագրերում շրջակայ տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին յանձնարարւում է խստօրէն հետեւել այդ նորմերի պահպանման պարտաւորութեան ապահովմանը>>,- ընդգծել է Կարէն Կարապետեանը: Մայրաքաղաքի սանմաքրման արդիւնաւէտ կազմակերպման առումով յանձնարարուել է իրատեսական վերլուծութիւն ներկայացնել գանձուող վարձավճարների պատկերը յստակեցնելու համար: Քաղաքապետն ընդգծել է, որ հաւաքագրման եւ գումարների ճիշտ տեղաբաշխման արդիւնքում էականօրէն կարելի է փոխել աղբահանութեան կազմակերպման վիճակը: Քաղաքապետարանի ենթակայութեան Փբը-ներին եւ առեւտրային կազմակերպութիւններին էլ յանձնարարուել է ներկայացնել ընթացիկ տարուայ աշխատանքային ծրագրերը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Տնտեսութիւն