ՀԲ-ն պատրաստակամ է շարունակել աշխատանքները Երեւանի<br /> քաղաքապետարանի հետ<br />


ՀԲ-ն պատրաստակամ է շարունակել աշխատանքները Երեւանի
քաղաքապետարանի հետ

  • 16-02-2011 19:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային Բանկի վարկավորմամբ իրականացyող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի հետ կապուած հիմնախնդիրներ են քննարկուել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանի եւ Համաշխարհային Բանկի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի թիմի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի փետրուարի 16-ի հանդիպմանը: Կարեւորելով պետութիւն-մասնաւոր հատուած համագործակցութեան մոդելի ձեւաւորումը, Կ.Կարապետեանը ներկայացրել է քաղաքային տնտեսութեան այն ոլորտները, որոնք բիզնես հետաքրքրութիւն են ներկայացնում: Ներդրումային ծրագրերի իրականացման մասով քաղաքապետն առանձնացրել է աղբահանութեան, տրանսպորտի եւ առողջապահութեան բնագաւառները: Նա ընդգծել է, որ այս պարագայում քաղաքային բիւջէի հիմնական մասն արդէն կուղղուի սոցիալական եւ բարեկարգման ծրագրերին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Ա.Էյվեյդան իր հերթին նշել է, որ ՀԲ-ը պատրաստակամ է շարունակել աշխատանքները քաղաքապետարանի հետ եւ աջակցել փորձի փոխանակման ծրագրերում:
  -   Տնտեսութիւն