Հաստատուել է «Մասնագիտական կրթութեան որակի ապահովման ազգային<br /> կենտրոն»-ի 2011թ. տարեկան բիւջէի նախահաշիվը<br />


Հաստատուել է «Մասնագիտական կրթութեան որակի ապահովման ազգային
կենտրոն»-ի 2011թ. տարեկան բիւջէի նախահաշիվը

  • 15-02-2011 18:12:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մասնագիտական կրթութեան որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փետրուարի 15-ի նիստում, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը, քննարկուել եւ ֆինանսների նախարարութեան դիտողութիւններով հանդերձ հաստատուել է հիմնադրամի 2011թ. տարեկան բիւջէի նախահաշիվը: Հիմնադրամի տնօրէն Ռուբէն Թոփչյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել Հայաստանում նախնական, միջին եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների կրթութեան որակի արտաքին գնահատման` ինստիտուցիոնալ ու ծրագրային հաւատարմագրման կարգի նախագիծը: Անդրադառնալով այդ երկու գործընթացների իրականացման մանրամասներին, խորհրդի անդամները քննարկել են ՀՀ-ում ինստիտուցիոնալ ու ծրագրային հաւատարմագրման անցումային փուլի առանձնահատկությունները, ինչպէս նաեւ ուսումնական հաստատութիւններում այդ ուղղութեամբ փորձնական ծրագրի իրականացման հնարաւորութիւնները: Ծաւալուած մտքերի փոխանակման ընթացքում հնչեել են մի շարք հարցադրումներ եւ առաջարկութիւններ նախագծի բովանդակութեան վերաբերեալ: Ամփոփելով արուած դիտողութիւնները, Տ.Սարգսեանը յանձնարարել է կրթութեան եւ գիտութեան նախարարին ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրէնի հետ համատեղ վերանայել նախագիծն ու վերամշակուած տարբերակը ներկայացնել խորհրդի քննարկմանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նիստում արծարծուել են նաեւ կազմակերպչական հարցեր: Մասնաւորապէս, քննարկուել է հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար գործունէութեան տարածքի ընդլայնման հարցը:
  -   Հասարակութիւն