Վրացական պետհամարանիշերով աւտոմեքնաների վարորդների պայքարը շարունակւում է


Վրացական պետհամարանիշերով աւտոմեքնաների վարորդների պայքարը շարունակւում է

  • 15-02-2011 13:50:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 14-ին, առաւօտեան ժամը 11:20-12:00 Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների շուրջ 60 վարորդների ընդունել եւ լսել է Գիւմրու քաղաքապետը: Հանդիպման ընթացքում վարորդները նրան էն ներկայացրել այն խնդիրները, որոնց առաջ իրենք յայտնուել էն ՀՀ մաքսային օրէնսդրութեան վերջին փոփոխութիւնների հետեւանքով: Վարորդները բացատրել էն, որ իրենք ի վիճակի չէն 10-15 օրում հայթայթել եւ պետութեանը վճարել այնպիսի ահռելի գումարներ, ինչպիսիք հաշւում էն իրենց մեքենաների մաքսազերծման համար Պեկ-ում: Քաղաքապետ Վ.Ղուկասեանը, ըստ վարորդների հաղորդման, իր աջակցութիւնն է յայտնել նրանց, ասելով, թէ նրանց բողոքն արդարացի է, կիսում է նրանց մտահոգութիւնները, կանգնած է նրանց կողքին, ինքն էլ այդ հարցով դիմել է ՀՀ նախագահին եւ տեղեակ է, որ Շիրակի մարզպետն էլ է մտահոգ այդ խնդրով: Քաղաքապետը խորհուրդ է տուել չքաղաքականացնել խնդիրը: Այնուհետ վարորդները այցելել էն Գիւմրում ՀՀԿ գրասենեակներից մէկը, ակնկալելով այնտեղ հանդիպել ՀՀ ԱԺ պատգամաւոր Ս.Աւետիսեանին եւ յիշեցնել, որ իրէն այդ հարցով մէկ շաբաթ առաջ դիմում էն յղել: Պատգամաւորին տեղում չգտնելով, գրասենեակի աշխատակիցներին էն փոխանցել դիմումի եւս մէկ օրինակ, փոխանցելով, որ սպասում էն պատգամաւորի պատասխանին: Գրասենեակի աշխատակիցներից մէկը փորձել է խէթել նրանց, թէ իրենք ընտրե՞լ էն Ս.Աւետիսեանին, որ պահանջներ էն առաջադրում, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատգամաւորը ընտրուել է ոչ թէ մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով: Վարորդները բացատրել էն, որ անգամ համամասնական ընտրակարգով պատգամաւորներին ընտրում էն քաղաքացիները: Երոկոյեան վրացական պետհամարանիշերով մօտ 50 աւտոմեքենաների վարորդներ քաղաքում հերթական երթն անցկացնելուց յետոյ այցելեցին ՀԱԷ Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայէլ Եպիսկոպոս Աջապահեանին, նրան հաղորդելով իրենց մտահոգութիւնները խնդրի շուրջ եւ խնդրելով Վեհափառի հետ միջնորդել իշխանութիւններն ու սատարել իրենց: Թեմի առաջնորդը յայտնեց, որ խնդիրն իրօք մտահոգող է, եւ եկեղեցու սպասաւորների մէջ նոյնպէս կան հոգեւորականներ, որոնք այդ խնդրի առաջ էն կանգնած: Տ.Միքայէլ Եպիսկոպոս Աջապահեանը նշեց, որ ինքը ակնկալել է, թէ կառավարութիւնը այդ խնդրի կարգաւորման աւելի մեղմ մեթոդներ կը կիրառէր` աւտոմեքենաների մաքսազերծման դրոյքները հաշուարկելով այնպէս, որ դրանց նկատմամբ Վրաստանի աւտոմեքենայ ներկրողները շահեկան վիճակում չլինէն` այլ լինէն համանման պայմաններ, կամ` կառավարութիւնը կանէր այնպէս, որ այդ նորամուծութիւնը վերաբերուէր այդ օրէնսդրական փոփոխութիւններից յետոյ Վրաստանում գտնուող մեքենաներին: Վարորդները թեմի առաջնորդին բացատրեցին, որ չունենալով անհասկանալի դրոյքաչափերով հաշւուող մաքսազերծման գումարը, ստիպուած էն կամ շտապ` կէս գնով իրենց մեքենաները վաճառել Վրաստանում, կամ փորձել Վրաստանի քաղաքացիութիւն ստանալ: Այդ ուղղութեամբ վարորդներն արդէն պարզել էին, որ հարկաւոր է Վրաստանի ցանկացած քաղաքում, համապատասխան պետական գրասենեակ ներկայացնել նօտարի կողմից վաւերացուած ծննդեան վկայականը, անձնագրի պատճէնը, երկու լուսանկար, Վրաստանի 2 քաղաքացու երաշխաւորագիր եւ վճարել համապատասխան գումար` 80 օրում քաղաքացիութիւն ստանալու համար` 200 լարի, 60 օրում ստանալու համար` 300 լարի, իսկ 30 օրում քաղաքացիութիւն ստանալու համար` 400 լարի: Այս ամէնը վարորդները ներկայացրին թեմի առաջնորդին, բացատրելով, որ իրենց նկատմամբ իշխանութիւնների շարունակական արհամարանքի դէպքում գուցէ Վրաստանի քաղաքացիութիւն ստանալուն այլըտրանք չունենան: Թեմի առաջնորդը խոստացաւ իր ջանքերը ներդնել խնդիրը Վարչապետին հասցնելու համար: Օրուայ վերջում վարորդները գումարեցին իրենց ժողովը եւ պլանաւորեցի փետրուարի 15-ի բողոքի միջոցառումները: Օրուայ բոլոր միջոցառումները նախաձեռնել էին վարորդները ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԷԶ» ԱԿՈՒՄԲ
  -   Մամլո հաղորդագրություն