Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ռուսաստանի<br /> արտգործնախարարի տեղակալին<br />


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ռուսաստանի
արտգործնախարարի տեղակալին

  • 14-02-2011 20:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ - պետքարտուղար Գրիգորի Կարասինին, ով Երեւանում է գտնւում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերութեան եւ դաշնակցային յարաբերութիւնների առաւել զարգացմանն առնչուող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակութեամբ նշեցին, որ երկու երկրների ղեկավարների միջեւ ակտիւ եւ կանոնաւոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ յարաբերութիւնների յետագայ խորացման համար եւ քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերուած պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնաւորապէս ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման գործընթացի վերաբերեալ:
  -   Քաղաքական