Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ռուսաստանի<br /> արտգործնախարարի տեղակալին<br />


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ռուսաստանի
արտգործնախարարի տեղակալին

  • 14-02-2011 20:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ - պետքարտուղար Գրիգորի Կարասինին, ով Երեւանում է գտնվում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների ղեկավարների միջեւ ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացման համար եւ քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play