Տյառնընդառաջի տոնին կկատարուի նորապսակների օրհնութեան կարգ<br />


Տյառնընդառաջի տոնին կկատարուի նորապսակների օրհնութեան կարգ

  • 11-02-2011 16:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 14-ին, Տյառնընդառաջի տոնին, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից յետոյ կկատարուի նորապսակների օրհնութեան կարգ: Ինչպէս նշւում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութիւնում, Տյառնընդառաջը նորապսակների օրհնութեան օր է հռչակուել Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Սբ. Պատարագը կսկսուի ժամը 10.30-ին:
  -   Հասարակութիւն