Ժնեւում կը տեղադրուի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթող


Ժնեւում կը տեղադրուի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթող

  • 07-02-2011 18:25:11   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Փետրուարի 5-ին Շուեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնաւուրը մասնակցեց Ժնեւ քաղաքում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի յարգման յուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբի հանդիպմանը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարութիւնից, աշխատանքային խումբը կազմուած է Ժնեւի քաղաքապետարանի երեք ծառայութիւնների` մշակութային, քաղաքաշինութեան ու կառուցապատման եւ ճարտարապետական վարչութիւնների, Ժնեւի ժամանակակից արուեստի հիմնադրամի, Շուեյցարիայի հայկական համայնքի եւ Շուեյցարիայում Հայաստանի դեսպանութեան ներկայացուցիչներից: Հանդիպման ընթացքում ներկայացուեց յուշակոթողի նախագծի ընտրութեան համար յայտարարուած միջազգային մրցոյթի արդիւնքում յաղթող ճանաչուած հեղինակի` Մելիք Օհանեանի նախագիծը: Դեսպան Ազնաւուրը բարձր գնահատեց Ժնեւի քաղաքային իշխանութիւնների ուշադրութիւնը հայկական համայնքի նկատմամբ, որի լաւագոյն արտայայտութիւնն է նաեւ յուշակոթողի տեղադրման նախաձեռնութեան հարցում ցուցաբերած պատրաստակամութիւնը եւ միջազգային մրցոյթի անցկացման համար իրականացուած աշխատանքներն ու յատկացուած միջոցները: Յուշակոթողի պաշտօնական բացումը նախատեսւում է 2013 թուականի ապրիլի 24-ին` Ժնեւի կենտրոնական հանրային պուրակներից մէկում:
  -   Քաղաքական