ՀՀ ՊՆ պատուիրակութիւնը մասնակցել է ՀԱՊԿ -ի անդամ պետութիւնների պաշտօնեաների մոսկովեան խորհրդակցութիւններին<br /> <br />


ՀՀ ՊՆ պատուիրակութիւնը մասնակցել է ՀԱՊԿ -ի անդամ պետութիւնների պաշտօնեաների մոսկովեան խորհրդակցութիւններին

  • 07-02-2011 18:12:22   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փետրուարի 2-ից 4-ը Մոսկուայում տեղի են ունեցել Հապկ-ի անդամ պետութիւնների պաշտպանութեան նախարարութիւնների խաղաղապահ գործողութիւնների համար պատասխանատու պաշտօնեաների խորհրդակցութիւններ, որոնց մասնակցել է նաեւ ՀՀ ՊՆ պատուիրակութիւնը: Ինչպէս յայտնում են ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից, խորհրդակցութիւնների ընթացքում քննարկուել են ՀԱՊԿ հաւաքական խաղաղապահ ուժերի կազմաւորման խնդիրները, ՀԱՊԿ հաւաքական խաղաղապահ ուժերի կողմից համապատասխան համատեղ գործողութիւններ իրականացնելու, զօրավարժութիւններ նախապատրաստելու եւ անցկացնելու հետ կապուած հարցեր: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել մայիսին կայանալիք ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի` գումարտակի մակարդակով մարտավարական զօրավարժութիւններին հրաւիրել նաեւ ՀԱՊԿ Միացեալ շտաբի եւ անդամ պետութիւնների ներկայացուցիչներին` զօրավարժութիւնների ընթացքին հետեւելու եւ անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար:
  -   Քաղաքական