ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտոնյաների մոսկովյան խորհրդակցություններին


ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտոնյաների մոսկովյան խորհրդակցություններին

  • 07-02-2011 18:12:22   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փետրվարի 2-ից 4-ը Մոսկվայում տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների խաղաղապահ գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների խորհրդակցություններ, որոնց մասնակցել է նաեւ ՀՀ ՊՆ պատվիրակությունը: Ինչպես հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմավորման խնդիրները, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից համապատասխան համատեղ գործողություններ իրականացնելու, զորավարժություններ նախապատրաստելու եւ անցկացնելու հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսին կայանալիք ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի` գումարտակի մակարդակով մարտավարական զորավարժություններին հրավիրել նաեւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի եւ անդամ պետությունների ներկայացուցիչներին` զորավարժությունների ընթացքին հետեւելու եւ անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play