2010թ.-ին Հայաստանում 20%-ով աճել է ալկոհոլային խմիչքների<br /> արտադրութեան ծաւալը<br />


2010թ.-ին Հայաստանում 20%-ով աճել է ալկոհոլային խմիչքների
արտադրութեան ծաւալը

  • 04-02-2011 21:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2010թ.-ին նախորդ տարուայ համեմատ Հայաստանից 56%-ով աւելացել է գինու արտահանումը, 16%-ով` կոնյակինը, 5%-ով` օղունը եւ 40%-ով` սպիրտինը: Այս մասին փետրուարի 4-ի ասուլիսում յայտնել է Հայաստանի գինեգործների միութեան նախագահ Աւագ Յարութիւնեյանը: Արտահանման ընդհանուր ծաւալը կազմել է 20%: 2010թ.-ին նախորդ տարուայ համեմատ ալկոհոլային խմիչքների արտադրութեան ծաւալը ընդհանուր առմամբ աճել է 20 տոկոսով, այդ թւում գինու արտադրութիւնը` 15%-ով, կոնյակինը` 28%-ով, գարեջրինը` 42%-ով: Հայ-վրացական բրենդային խնդիրների կապակցութեամբ Ա.Յարութիւնեյանը նշեց, որ դեռ 3 տարի առաջ Հայաստանն իր նախնական համաձայնութիւնն է տուել «Աշխարհագրական նշումների մասին» հայ-վրացական պայմանագրի կնքմանը, եւ համոզմունք յայտնեց, որ այդ փաստաթուղթը կարող է լուրջ վտանգ ներկայացնել: «Այդ փաստաթղթով վրացիները մօտ 100 անուն աշխարհագրական նշում են պարտադրում Հայաստանին: Այդ անուանումներից են, օրինակ, «Շիրակը», «Ալավերդին», «Կախեթը»: Եթէ դա ընդունենք, ապա այդ նշումներով հայկական ապրանքներն անգամ տրանզիտի իրաւունք չեն ունենայ Վրաստանի տարածքով»,- ընդգծեց Ա.Յարութիւնեյանը:
  -   Տնտեսութիւն