2010թ.-ին Հայաստանում 20%-ով աճել է ալկոհոլային խմիչքների<br /> արտադրության ծավալը<br />


2010թ.-ին Հայաստանում 20%-ով աճել է ալկոհոլային խմիչքների
արտադրության ծավալը

  • 04-02-2011 21:04:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2010թ.-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանից 56%-ով ավելացել է գինու արտահանումը, 16%-ով` կոնյակինը, 5%-ով` օղունը եւ 40%-ով` սպիրտինը: Այս մասին փետրվարի 4-ի ասուլիսում հայտնել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 20%: 2010թ.-ին նախորդ տարվա համեմատ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալը ընդհանուր առմամբ աճել է 20 տոկոսով, այդ թվում գինու արտադրությունը` 15%-ով, կոնյակինը` 28%-ով, գարեջրինը` 42%-ով: Հայ-վրացական բրենդային խնդիրների կապակցությամբ Ա.Հարությունյանը նշեց, որ դեռ 3 տարի առաջ Հայաստանն իր նախնական համաձայնությունն է տվել «Աշխարհագրական նշումների մասին» հայ-վրացական պայմանագրի կնքմանը, եւ համոզմունք հայտնեց, որ այդ փաստաթուղթը կարող է լուրջ վտանգ ներկայացնել: «Այդ փաստաթղթով վրացիները մոտ 100 անուն աշխարհագրական նշում են պարտադրում Հայաստանին: Այդ անվանումներից են, օրինակ, «Շիրակը», «Ալավերդին», «Կախեթը»: Եթե դա ընդունենք, ապա այդ նշումներով հայկական ապրանքներն անգամ տրանզիտի իրավունք չեն ունենա Վրաստանի տարածքով»,- ընդգծեց Ա.Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play