Ոստիկանութեան աւագ օպերլիազորը մեղադրւում է վրաերթ<br /> կատարելու մէջ<br />


Ոստիկանութեան աւագ օպերլիազորը մեղադրւում է վրաերթ
կատարելու մէջ

  • 01-02-2011 18:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յատուկ քննչական ծառայութիւնում աւարտուել է ՀՀ ոստիկանութեան Ինտերպոլի ազգային կենտրոնական բիւրոյի քրէական հանցագործությունների եւ միջազգային հետախուզութեան բաժնի յատուկ կարեւոր գործերով աւագ օպերլիազոր Տ.Քալանթարյանի կողմից վրաերթ կատարելու դէպքի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը: Քրէական գործի նախաքննութեան օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացութիւնը: Նախաքննությամբ պարզուել եւ հիմնավորվել է, որ Տ.Քալանթարյանը, 2010թ.-ի նոյեմբերի 7-ի ժամը 13:50-ի սահմաններում վրաերթի է ենթարկել երթեւեկելի մասից դուրս գտնուող 4 անձանց: Տ.Քալանթարյանը «Վազ 21093» մակնիշի 68 ՍՍ 104 պետհամարանիշի աւտոմեքենան Երեւանի Պռոշեան փողոցով վարելով տուեալ պայմանների համար սահմանուած թույլատրելի առաւելագոյն արագութիւնը գերազանցող մօտ 90 կմ/ժ արագութեամբ եւ իրականացնելով իր վարած աւտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգաւոր կառավարում, այն է` փորձելով վազանց կատարել հոծ գծի հարեւանութեամբ գտնուող միեւնոյն շարքով` իր առջեւով, մօտ 70-80 կմ/ժ արագութեամբ շարժվող «Ջիպ» թափքով աւտոմեքենային, մտել է երթեւեկելի գօտու միւս շարք եւ վրաերթի ենթարկել երթեւեկելի մասից դուրս գտնուող հետիոտներ Ծ.Մարգարեանին, Ս.Շահբազեանին, Գ.Աւանէսովային եւ Լ.Ջավախյանին: Վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջին երկուսը, գիտակցութեան չգալով, ժամեր անց մահացել են, իսկ Ծովինար Մարգարեանի եւ Սեդա Շահբազեանի առողջութեանն անզգուշութեամբ պատճառուել է համապատասխանաբար ծանր եւ միջին ծանրութեան վնասներ: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան Հանրային կապերի վարչութեան հաղորդագրութեան, ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ Տ.Քալանթարյանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ Քրէական օրէնսգրքի 242-րդ յօդուածի 3-րդ մասով: Քրէական գործն ուղարկուել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարան` ըստ էութեան քննելու համար:
  -   Հասարակութիւն