Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուել է Սուրբ Պատարագ Հայոց<br /> բանակի օրուայ առիթով <br />


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուել է Սուրբ Պատարագ Հայոց
բանակի օրուայ առիթով

  • 27-01-2011 20:22:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 27-ին` Բանակի օրուայ առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, աւանդոյթի համաձայն, մատուցուեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը: Սրբազան արարողութեանը ներկայ էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագոյն սպայական կազմի անդամներ: Արարողութեան ընթացքում Վրթանէս Սրբազանը յաւուր պատշաճի ներկայացրեց հայոց բանակի կարեւորութիւնն ու դերը մեր պետականութեան պահպանման եւ ամրապնդման գործում: Սրբազան հայրն իր խօսքում մասնաւորապէս նշեց. «Ցանկացած երկրի զօրութիւնը, խաղաղութիւնը հաստատողն ու ամրապնդողը բանակն է: Քանի դեռ երկրի վրայ տիեզերածավալ խաղաղութիւն եւ մարդկանց միջեւ հաճություն չի հաստատուել, բանակն անհրաժեշտ պայման է մնում պետութիւնների ներքին անդորրն ապահովելու համար: գ Աղանդների մի ամբողջ շարք քարօզում է հեռու մնալ զենքից եւ կոչ անում զէնքի չդիմել` թշնամու կողմից մեր երկրի ու ընտանիքների պղծվելու դէպքում անգամ: Դրա փոխարէն հայ եկեղեցականը, ինչպէս պատմութեան ոլորապտույտներում, այնպէս էլ այսօր մի կողմից իր գործնական լուման է բերում երկրի պաշտպանութեան գործին` ծառայելով բանակում եւ իր բարոյական զորակցությունը ցոյց տալով զինվորին, միւս կողմիցն եկեղեցում աղօթք բարձրացնելով հայ զորականի եւ զորավարի անսասանութեան եւ ուժականության համար»: Ս. Պատարագից յետոյ տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթանքները հղեց ներկաներին: «Գեղեցիկ աւանդոյթ է ձեւաւորուել, որ ամէն տարի բանակի օրուայ կապակցութեամբ Հայոց բանակի հրամանատարական կազմը, գլխաւորութեամբ ՀՀ Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի, գալիս է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` իր աղօթքն առ Աստուած բարձրացնելու եւ իր ուխտը Սուրբ սեղանի առջեւ կատարելու հավատավոր հայ զավակների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ: Աղօթելու եւ հայցելու, որ Տերն անսասան պահի Հայաստան երկիրը եւ հզօր ու յաղթական հայոց բանակը: Հայրենիքը հայոց նուիրական սուրբ հողն է` դարերի պատմութեամբ նվիրագործված, մեր հայրերի ու զավակների սուրբ արիւնով նվիրագործված: Հայրենիքը նաեւ մեր մշակոյթն է, մեր հոգեւոր արժէքները, մեր եկեղեցին, հայոց ընտանիքն ու հայ մարդը, որի պաշտպանութեանը կոչուած է ծառայելու հայոց բանակը: Ահա թէ ինչու մենք նուիրական պարտք ենք համարում հանապազօրյա աղօթք բարձրացնել առ Աստուած, որպէսզի բանակը միշտ լինի զորեղ ու յաղթական» - նշեց Վեհափառ Հայրապետը: Այնուհետեւ Նորին Սրբութիւնը Հայ Եկեղեցու «Սբ. Ներսէս Շնորհալի» պատւոյ շքանշանով պարգեւատրեց ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, փոխնախարար գնդապետ Դ.Տոնոյանին եւ ՀՀ զու Գլխաւոր շտաբի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովին:
  -   Հասարակութիւն