Յունվարի 21-ին քննարկուել են 5 նախարարութիւնների<br /> գործունէութեան հաշուտւութիւնները<br />


Յունվարի 21-ին քննարկուել են 5 նախարարութիւնների
գործունէութեան հաշուտւութիւնները

  • 21-01-2011 16:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 21-ին Հայաստանի կառավարութիւնում, համաձայն աշխատակարգի, շարունակուել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2010թ.-ի գործունէութեան հաշվետվությունների լսումները: Կատարուված աշխատանքների վերաբերեալ հաշվետվու զեկույցներով հանդէս են եկել ՀՀ արտաքին գործերի, սփիւռքի, էկոնոմիկայի, մշակոյթի եւ առողջապահութեան նախարարները: Նրանք վարչապետին զեկուցել են տրուած հանձնարարականների կատարողականների, հաշուետու տարում իրականացուած միջոցառումների ու արձանագրուած թերացումների պատճառների մասին: Վարչապետ Տիգրան Սարգսեանը համապատասխան յանձնարարականներ է տուել առկայ բացթողումների լուծման առնչութեամբ: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէի հաշուէտւութիւնը կներկայացուի փետրուարին:
  -   Քաղաքական