Հունվարի 21-ին քննարկվել են 5 նախարարությունների<br /> գործունեության հաշվետվությունները<br />


Հունվարի 21-ին քննարկվել են 5 նախարարությունների
գործունեության հաշվետվությունները

  • 21-01-2011 16:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 21-ին Հայաստանի կառավարությունում, համաձայն աշխատակարգի, շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2010թ.-ի գործունեության հաշվետվությունների լսումները: Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվու զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, էկոնոմիկայի, մշակույթի եւ առողջապահության նախարարները: Նրանք վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարողականների, հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված թերացումների պատճառների մասին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա բացթողումների լուծման առնչությամբ: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունը կներկայացվի փետրվարին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play