Հայաստանում առաջին անգամ կանցկացուի համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնութիւն<br />


Հայաստանում առաջին անգամ կանցկացուի համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնութիւն

  • 18-01-2011 19:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնն (ԻՏՁՄ) առաջին անգամ Հայաստանում նախաձեռնում է Համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնութիւն: Առաջնութեան նպատակն է բացայայտել նոր տաղանդներ, զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը: Առաջնութիւնն անցկացուելու է 2 փուլով եւ ունենալու է 6 անվանակարգ` սցենար, կերպարի դիզայն, գրաֆիկական դիզայն, անիմացիա, նորարարություն, կերպարի տեխնիական հնարաւորութիւններ եւ լաւագոյն խաղ: Յաղթողներին կտրուեն դրամական պարգեւներ, ինչպէս նաեւ հնարաւորութիւն կընձեռվի լաւագոյն ՏՏ (Տեղեկատուական Տեխնոլոգիաներ) ընկերութիւններում մասնակցել տարբեր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների: Մրցոյթը տարիքային սահմանափակում չունի: Ցանկացողները կարող են մասնակցել նախապէս ձեւաւորուած թիմով կամ որպէս անհատ: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան. մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախօսների համար նախատեսուած խաղեր, ինչպէս նաեւ ընտրել խաղերի նախագծման համար իրեն յարմար ծրագրաւորման լեզուն: Մրցոյթի ժիւրիի կազմում ընդգրկուած են անիմացիայի, խաղերի նախագծման մասնագէտներ, սցենարիստներ, ծրագրավորողներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցոյթի ընթացքում: Մրցույթն անկացվում է P-Art, Sourcio, Plexonic, Tx Systems, Triada, Robert Saakyants Production, MicroSoft ընկերութիւնների Յ WorldCyberGames, Association of Modern Technologies Professionals ասոցիացիաների աջակցութեամբ: Ցանկացողները գրանցման յայտ կարող են ներկայացնել յունվարի 17-ից փետրուարի 18-ը: Մրցոյթի եզրափակիչը նախատեսւում է անցկացնել մարտ-ապրիլ ամիսներին:
  -   Հասարակութիւն